Նիկոլ Փաշինյանը օրերս Գյումրիի Վարդանանց հրապարակում անցկացրած հանրահավաքի ժամանակ հայտարարեց, որ հունիսի 7-ից հետո քաղաքում պետք է անցկացվեն արտահերթ ընտրություններ՝ խոսելով` «Գյումրի-1»-ի և «Հեղափոխություն-2»-ի մասին։
«Ժողովրդավարական, ոչ բռնի հեղափոխությունը պետք է հասնի այն շենքին, որը մեր թիկունքում է»,- հայտարարել էր Փաշինյանը՝ ակնարկելով քաղաքապետարանը։ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Մարտուն Գրիգորյանը վարչապետի հայտարարությունները գնահատում է որպես բացահայտ ճնշում և շանտաժ գյումրեցիների նկատմամբ։
«Գյումրեցիների մոտ վախի մթնոլորտ են ստեղծում, որ ուզեք, թե չուզեք՝ քաղաքը խլելու ենք»,-
Oragir.News-ի հետ զրույցում ասել է Գրիգորյանը։
Նա անդրադարձել է նաև իր և իր թիմակիցների նկատմամբ կիրառվող ճնշումներին, խոսել Գյումրիի առկա խնդիրների, ինչպես նաև դրանց լուծման իր պատկերացումների մասին։
Մանրամասները՝ տեսանյութում։