copy image url
Ներքին Միտք 10 ամիս առաջ - 22:04 20-10-2025

Ականատես եղանք Միքայել Սրբազան, Բագրատ Սրբազան, Մանվել Գրիգորյան-2 օպերացիային. Մարտուն Գրիգորյան

Գյումրու ավագանու «Մեր քաղաքը» դաշինքի ղեկավար Մարտուն Գրիգորյանը գրում է․

«Ախր, ասողին լսող էր պետք։

Քարոզարշավի վերջին օրերից սկսած մանրամասն՝ դրվագ առ դրվագ ասում էի ու զգուշացնում, թե ՔՊ-ն գյումրեցիների դեմ ի՞նչ սցենար է նախապատրաստում, թե խոցելի թեկնածուի դեպքում ինչպես են պատրաստվում քաղաքը տանել։ Ստիպված եմ մեջբերել ապրիլի 3-ին իմ կողմից արված և հանրության կողմից անչափ սպասված հայտարարությունից մի հատված․ «Թե ի՞նչ կլինի հետո ու ինչպես կվարվեն տվյալ մարդու հետ՝ լավ հիշեք այս օրը։ Գյումրին կտանե՞ն Վանաձորի ճանապարհով, թե ոչ՝ տա Աստված, որ սխալված լինեմ»,- մեջբերմանս ավարտ։

Ինձ այդ օրերին անխնա քննադատեցին՝ դանդաղելու, երկար մտածելու և որոշումս ուշ հրապարակելու համար, տեսա՞ք շտապողականության արդյունքը։ Դրա համար պետք էր հաշվի առնել փորձ ունեցող, քաղաքական ճանապարհ անցած ու նմանատիպ փորձությունների միջով անցած մարդու կարծիքը և չառաջնորդվել պահի ազդեցությամբ, էմոցիաներով, քաղաքական վախվորածությանը տուրք տալով։

Այս պարագայում ափսոսում եմ, որ այս հարցում ես ճիշտ էի, դուք՝ սխալվեցիք։

Սիրելի գյումրեցիներ, այսօր մենք բոլորս ականատես եղանք Գյումրիում նկարահանված, հավանաբար, Միքայել Սրբազան, Բագրատ Սրբազան, Մանվել Գրիգորյան-2 օպերացիային:

Այս մասով դեռ ոչինչ չեմ ասում, հաշվի առնելով օբեկտիվ քննության արդյունքների բացակայությունը: Ինչպես նաև բոլորին հորդորում եմ չխախտել անմեղության կանխավարկածը:

Կոչ եմ անում Շիրակի մարզի ուժային կառույցներին՝ հաշվի առնելով հուզական, էմոցիոնալ վիճակում հայտնված գյումրեցիների կարգավիճակը, ազատ արձակել բոլոր բերման ենթարկված քաղաքացիներին։
Իսկ ինչ վերաբերում է Դեմոկրատիային ու Արդարադատությանը, ապա վերջիններս Հայաստանից դուրս են եկել դեպի Եվրոպա և իրենց հետևից մարել են լույսն ու փակել՝ դուռը»։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում