copy image url
Արտաքին 3 ամիս առաջ - 20:21 26-05-2026

Թրամփը Թուրքիային կոչ է անում միանալ «Աբրահամյան համաձայնագրերին»

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ ընթացող դիվանագիտական բանակցությունները առաջադիմում են, սակայն ընդգծել է, որ հնարավոր վերջնական գործարքը պիտի շաղկապվի «Աբրահամյան համաձայնագրերի» հետ։

«Truth Social» հարթակում արված հրապարակմամբ մեջ Թրամփը նշել է. «Կա՛մ դա կլինի հիանալի համաձայնագիր բոլորի համար, կա՛մ ընդհանրապես համաձայնություն չի լինի, և մենք կվերադառնանք բախումներին՝ ավելի մեծ ու հզոր թափով»։

ԱՄՆ նախագահը շեշտել է նաև, որ Իրանի հետ համաձայնության հասնելու դեպքում Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի, Եգիպտոսի, Պակիստանի, Կատարի և Հորդանանի միացումը «Աբրահամյան համաձայնագրերին» պետք է լինի «պարտադիր»:

Նա նշել է նաև, որ Իրանի դեմ սահմանված ծովային շրջափակումը կգործի այնքան ժամանակ, մինչև վերջնական համաձայնություն ձեռք բերվի և հորդորել է իր բանակցային թիմին չշտապել: Այժմ իրանական պատվիրակությունը գտնվում է Կատարի մայրաքաղաք Դոհայում՝ ԱՄՆ-ի և Իսրայելի հետ պատերազմին վերջ դնելու բանակցությունների շրջանակում։

Հիշեցնենք, որ «Աբրահամյան համաձայնագրերը» ստորագրվել են 2020-ի սեպտեմբերի 15-ին՝ Թրամփի առաջին նախագահության օրոք։ Դրանք ստորագրվել են Իսրայելի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Իսրայելի և Բահրեյնի միջև Միացյալ Նահանգների միջնորդությամբ։ Նպատակը արաբաիսլամական հարաբերությունների կարգավորումն է։

Ermenihaber

Ամենից շատ դիտված

21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
16:16 Ծնվել է երգիչ, 44-օրյա պատերազմի մասնակից Արթուր Խաչենցի դուստրը
23:12 Լավրովը բացահայտել է Ուկրաինայի վերաբերյալ Թրամփի դիրքորոշման 2 հիմնական կետերը
21:39 Սոցիալական քաղաքականությո՞ւն, թե՞ նախընտրական բարեգործություն Ախուրյանում
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
15:31 Ի՞նչ պատասխանատվությամբ եք տնատեր դարձել, երբ 100 հազարավոր արցախցիներ տնավեր էին դառնում. Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ական պատգամավորին
10:00 Ընտրակաշառք, ապօրինի ծագման գույք, մարդու առևանգում․ Նիկոլ Փաշինյանի «հպարտությունը»
19:03 Բրիտանուհի սկեսուրը՝ հայկական ավանդույթով. Էվելինա Խանոյանը կադրեր է հրապարակել հարսանիքից
20:30 Հայաստանը շուտով Արցախն ու Նախիջևանը վերադարձնելու հնարավորություն է ստանալու․ Ժիրայր Սեֆիլյան
18:20 Գեղարքունիքի փոխմարզպետը պատիժը չկրելու սովորություն ունի