copy image url
Արտաքին 3 ամիս առաջ - 23:58 25-05-2026

Լավրովն ու Ռուբիոն հեռախոսազրույց են ունեցել

Լավրովը Ռուբիոյին տեղեկացրել է, որ ՌԴ ԶՈւ-ն սկսում է համակարգված հարվածները Ուկրաինայի ԶՈւ-ի կողմից օգտագործվող օբյեկտներին, որոնք գտնվում են Կիևում։ Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն։

«Մայիսի 25-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Ս․ Վ․ Լավրովի և ԱՄՆ պետքարտուղար Մ․ Ռուբիոյի միջև։

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վ․ Վ․ Պուտինի հանձնարարությամբ Ս․ Վ․ Լավրովը պաշտոնապես ամերիկյան կողմին է փոխանցել այն տեղեկատվությունը, որ ի պատասխան Ռուսաստանի տարածքում խաղաղ բնակչության և քաղաքացիական օբյեկտների դեմ կիևյան ռեժիմի շարունակվող ահաբեկչական հարձակումների՝ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը սկսում են համակարգային և հետևողական հարվածներ հասցնել Կիևում գտնվող այն օբյեկտներին, որոնք օգտագործվում են Ուկրաինայի զինված ուժերի կարիքների համար, ինչպես նաև համապատասխան որոշումների կայացման կենտրոններին։

Ս․ Վ․ Լավրովը հրավիրել է ուշադրությունը Ռուսաստանի ԱԳՆ մայիսի 25-ի հայտարարության վրա, որով ԱՄՆ-ին, ինչպես նաև Կիևում ներկայացուցչություններ ունեցող մյուս պետություններին, հանձնարարվել է ապահովել ուկրաինական մայրաքաղաքից իրենց դիվանագիտական անձնակազմի և այլ քաղաքացիների տարհանումը։

Նախարարը հիշեցրել է ԱՄՆ-ի առաջարկով 2025 թվականի օգոստոսին Անկորիջում բարձրագույն մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունները ուկրաինական հակամարտության վերաբերյալ և ափսոսանք է հայտնել, որ եվրոպական էլիտաների ու կիևյան ռեժիմի համառ ջանքերը խաթարում են նշված պայմանավորվածությունները, որոնք ճանապարհ էին բացում շահերի հավասարակշռության հիման վրա կայուն ու երկարաժամկետ կարգավորման համար։

Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները մտքեր են փոխանակել Հորմուզի նեղուցում տիրող ճգնաժամի հաղթահարմանն ուղղված դիվանագիտական նախաձեռնությունների գնահատականների, ինչպես նաև Կուբայի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ։

Ս․ Վ․ Լավրովը և Մ․ Ռուբիոն վերահաստատել են փոխադարձ տրամադրվածությունը՝ չնայած հայտնի տարաձայնություններին, ակտիվացնել ջանքերը միմյանց տարածքում Ռուսաստանի և ԱՄՆ դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքային պայմանների կարգավորման ուղղությամբ»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Ամենից շատ դիտված

21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
16:16 Ծնվել է երգիչ, 44-օրյա պատերազմի մասնակից Արթուր Խաչենցի դուստրը
23:12 Լավրովը բացահայտել է Ուկրաինայի վերաբերյալ Թրամփի դիրքորոշման 2 հիմնական կետերը
21:39 Սոցիալական քաղաքականությո՞ւն, թե՞ նախընտրական բարեգործություն Ախուրյանում
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
15:31 Ի՞նչ պատասխանատվությամբ եք տնատեր դարձել, երբ 100 հազարավոր արցախցիներ տնավեր էին դառնում. Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ական պատգամավորին
10:00 Ընտրակաշառք, ապօրինի ծագման գույք, մարդու առևանգում․ Նիկոլ Փաշինյանի «հպարտությունը»
19:03 Բրիտանուհի սկեսուրը՝ հայկական ավանդույթով. Էվելինա Խանոյանը կադրեր է հրապարակել հարսանիքից
20:30 Հայաստանը շուտով Արցախն ու Նախիջևանը վերադարձնելու հնարավորություն է ստանալու․ Ժիրայր Սեֆիլյան
18:20 Գեղարքունիքի փոխմարզպետը պատիժը չկրելու սովորություն ունի