copy image url
Արտաքին 3 ամիս առաջ - 19:38 25-05-2026

Ուգանդայում Էբոլայով վարակման նոր դեպքեր են հայտնաբերվել

Էբոլա տենդով վարակման երկու հաստատված դեպք է գրանցվել Ուգանդայի մայրաքաղաքում. վիրուսով վարակվել են առողջապահության ոլորտի աշխատողներ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ վկայակոչելով Ուգանդայի առողջապահության նախարարության՝ մայիսի 25-ի հաղորդագրությունը։

«Վիրուսով վարակվել են Կամպալայի մասնավոր կլինիկայի բուժաշխատողներ. երկու դեպքն էլ հաստատվել է…. Կազմվում է այն անձանց ցուցակը, որոնց հետ շփվել են վարակվածները. այն կհանձնվի արագ արձագանքման խմբերին», – ասվում է փաստաթղթում։

Այսպիսով, Ուգանդայում գրանցվել է վիրուսով վարակման յոթ հաստատված դեպք, որոնց բաժին է ընկնում մեկ մահվան և մեկ լիարժեք ապաքինման դեպք։

Ավելի վաղ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը Էբոլայի բռնկումը Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետությունում և Ուգանդայում հայտարարել էր արտակարգ դրություն միջազգային նշանակության հանրային առողջապահության բնագավառում։ Կոնգոյում Էբոլա տենդով վարակման ենթադրյալ դեպքերի թիվը գերազանցել է 900-ը, այդ թվում՝ 101-ը հաստատված է։

Ամենից շատ դիտված

21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
16:16 Ծնվել է երգիչ, 44-օրյա պատերազմի մասնակից Արթուր Խաչենցի դուստրը
23:12 Լավրովը բացահայտել է Ուկրաինայի վերաբերյալ Թրամփի դիրքորոշման 2 հիմնական կետերը
21:39 Սոցիալական քաղաքականությո՞ւն, թե՞ նախընտրական բարեգործություն Ախուրյանում
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
15:31 Ի՞նչ պատասխանատվությամբ եք տնատեր դարձել, երբ 100 հազարավոր արցախցիներ տնավեր էին դառնում. Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ական պատգամավորին
10:00 Ընտրակաշառք, ապօրինի ծագման գույք, մարդու առևանգում․ Նիկոլ Փաշինյանի «հպարտությունը»
19:03 Բրիտանուհի սկեսուրը՝ հայկական ավանդույթով. Էվելինա Խանոյանը կադրեր է հրապարակել հարսանիքից
20:30 Հայաստանը շուտով Արցախն ու Նախիջևանը վերադարձնելու հնարավորություն է ստանալու․ Ժիրայր Սեֆիլյան
18:20 Գեղարքունիքի փոխմարզպետը պատիժը չկրելու սովորություն ունի