copy image url
Արտաքին 3 ամիս առաջ - 22:26 25-05-2026

Թեհրանը շնորհակալություն է հայտնել Անկարային

Իրանի արտգործնախարարության մամուլի խոսնակ Իսմայիլ Բաղային պաշտոնապես անդրադարձել է ԱՄՆ-ի և Իրանի միջև ընթացող անուղղակի բանակցություններին և բարձր գնահատել տարածաշրջանային երկրների, հատկապես Թուրքիայի դիվանագիտական գործունեությունը:

Բաղային հայտարարել է, որ Թեհրանն իր երախտագիտությունն է հայտնում Թուրքիային, որը որպես հարևան երկիր «չափազանց արժեքավոր ջանքեր է գործադրել» հավասարակշռված դիվանագիտություն վարելու տեսանկյունից և կուլիսներում ներգրավված է եղել գործընթացում:

Իրանի ԱԳՆ խոսնակն անդրադարձել է նաև Հորմուզի նեղուցի կառավարման հարցին՝ նշելով, որ դա բացառապես հարակից երկրների իրավասությունն է, իսկ Անկարայի հետ քննարկումները վերաբերում են միջազգային առևտրի համար նեղուցով ազատ տեղաշարժի ապահովմանը:

Բաղային հավելել է, որ չնայած բանակցություններում զգալի առաջընթացին, ԱՄՆ ներքաղաքական անկայուն որոշումների պատճառով այս պահին վաղ է խոսել համաձայնագրի շուտափույթ ստորագրման մասին:

Ermenihaber

Ամենից շատ դիտված

21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
16:16 Ծնվել է երգիչ, 44-օրյա պատերազմի մասնակից Արթուր Խաչենցի դուստրը
23:12 Լավրովը բացահայտել է Ուկրաինայի վերաբերյալ Թրամփի դիրքորոշման 2 հիմնական կետերը
21:39 Սոցիալական քաղաքականությո՞ւն, թե՞ նախընտրական բարեգործություն Ախուրյանում
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
15:31 Ի՞նչ պատասխանատվությամբ եք տնատեր դարձել, երբ 100 հազարավոր արցախցիներ տնավեր էին դառնում. Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ական պատգամավորին
10:00 Ընտրակաշառք, ապօրինի ծագման գույք, մարդու առևանգում․ Նիկոլ Փաշինյանի «հպարտությունը»
19:03 Բրիտանուհի սկեսուրը՝ հայկական ավանդույթով. Էվելինա Խանոյանը կադրեր է հրապարակել հարսանիքից
20:30 Հայաստանը շուտով Արցախն ու Նախիջևանը վերադարձնելու հնարավորություն է ստանալու․ Ժիրայր Սեֆիլյան
18:20 Գեղարքունիքի փոխմարզպետը պատիժը չկրելու սովորություն ունի