copy image url
Ներքին Միտք 1 ամիս առաջ - 16:35 24-05-2026

Անդրանիկ Թևանյանի նկատմամբ իրավապահների գործողությունները տոտալ բռնաճնշում է․ փաստաբան

Անդրանիկ Թևանյանի փաստաբան Զարուհի Փոստանջյանն իր պաշտպանյալի նկատմամբ իրավապահների գործողությունները տոտալ բռնաճնշում և արդարադատության քաղաքականացում է որակում:

Նա հայտարարության մեջ մանրամասնում է, որ գործադիր իշխանության ղեկավարի նախընտրական ելույթներն ու իրավապահների քայլերը սինխրոնացված են, ինչը, ըստ նրա, վկայում է քաղաքական հակառակորդներին չեզոքացնելու միտումնավոր արշավի մասին։

«Այս գործելակերպը կոպտորեն խախտում է անմեղության կանխավարկածը, քանի որ քննչական մարմինները, չեզոք իրավական տերմինաբանություն կիրառելու փոխարեն, հանդես են գալիս արդեն իսկ կանխակալ, հաստատական պնդումներով՝ անձանց պիտակավորելով որպես «լրտեսներ» կամ «դավաճաններ»։ ՄԻԵԴ նախադեպային իրավունքի և ՀՀ Սահմանադրության տեսանկյունից սա հանրային կարծիքը նախապես ձևավորելու և անձի հեղինակությունը միտումնավոր վարկաբեկելու արատավոր պրակտիկա է»,– գրել է նա։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից
10:03 Պայթյուններ Լիպեցկում. այրվում է Ռուսաստանի ամենամեծ պողպատաձուլարանի հարակից տարածքը