copy image url
Ներքին Ավելին 1 ամիս առաջ - 21:45 23-05-2026

Հայկոյի որդին ԱՄՆ-ից օնլայն միացել է դասընկերների «Վերջին զանգին» ու երգել

Թամարա Քալանթարյան

Լրագրող

Այս տարի Վերջին զանգի հանդիսությունը առանձնահատուկ, խորհրդանշական ու անչափ էմոցիոնալ է եղել լուսահոգի սիրված երգիչ, ՀՀ վաստակավոր արտիստ Հայկոյի և երգչուհի, դիզայներ Անահիտ Սիմոնյանի որդու՝ Արմանի համար:

Արմանն այս տարի ավարտում է Երևանի Ա. Պուշկինի անվան թիվ 8 դպրոցը, սակայն ներկայումս մայրիկի հետ գտնվում է ԱՄՆ-ում: Չնայած հազարավոր կիլոմետրերի հեռավորությանը՝ տղան կարողացել է օնլայն ձևաչափով դառնալ իր կյանքի կարևորագույն տոներից մեկի անմիջական մասնակիցը:

Անահիտ Սիմոնյանը ինստագրամյան իր էջում հրապարակել է բացառիկ կադրեր դպրոցական միջոցառումից, որտեղ Արմանը օնլայն ձևաչափով ԱՄՆ-ից միացել է դասընկերներին և նրանց հետ համատեղ երգ կատարել։

Անահիտը վերհիշել է որդու անցած ողջ դպրոցական ճանապարհը, նա գրել է.

«Երեկ երեխաների «Վերջին զանգն» էր Երևանի Պուշկինի անվան դպրոցում... Այն դպրոցում, ուր Արմանը հաճախել է հենց առաջին դասարանից։ Ցավոք, մենք չկարողացանք ֆիզիկապես ներկա գտնվել այնտեղ, բայց մեր սիրտն այս օրը միևնույն է նրանց կողքին էր։ Այս կադրերը դիտելը նման է մի ամբողջ կյանք նորից ապրելուն՝ փոքրիկ տղա, առաջին դասարան, առաջին ելույթները... ու արդեն այսքան մեծացած։ Ժամանակը չափազանց արագ է անցնում։ Եվ երբեմն ամենաարժեքավոր պահերը հուշերն են, որոնք մնում են մեզ հետ ընդմիշտ»:

Երգչուհին իր առանձնահատուկ երախտագիտությունն է հայտնել Արմանի դասղեկին, ով ամեն ինչ արել է, որպեսզի հեռավորության վրա գտնվող աշակերտը իրեն օտարված չզգա այս կարևոր տոնին.

«Շատ շնորհակալություն մեր դասղեկին՝ այս անմոռանալի օրվա մի մասնիկը դառնալու հնարավորության համար։ Արևիկ Գուրգենովնա, մենք ձեզ սիրում ենք»։

Տեսանյութի հրապարակումից հետո շատերը նշում են, որ Արմանը ոչ միայն արտաքնապես է շատ նմանվ իր տաղանդավոր հայրիկին՝ Հայկոյին, այլև ժառանգել է նրա երաժշտական ձայնն ու բեմական հմայքը, ինչը էլ ավելի անմոռանալի է դարձրել ավարտական ելույթը:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը