copy image url
Արտաքին 3 ամիս առաջ - 22:26 20-05-2026

Առաջիկա շաբաթները վճռորոշ են լինելու Աթենք-Անկարա հարաբերություններում

Հունական «To Vima» պարբերականի փոխանցմամբ՝ Աթենքում ներքաղաքական քննարկումների պատճառ է դարձել կառավարության որոշումը՝ Էգեյան ծովի Կարպաթոս կղզուց ամերիկյան հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) «Patriot» համակարգերը հետ քաշելու վերաբերյալ։

Քննադատները դա գնահատում են որպես ռազմավարական սխալ՝ հատկապես այն ֆոնին, երբ Անկարան պատրաստվում է ներկայացնել ծովային իրավասություններին վերաբերող նոր օրինագիծ։

Նշվում է, որ Հունաստանի իշխանությունները փորձել են մեղմել արձագանքը՝ հայտարարելով կղզում ֆրանսիական «Mirage» կործանիչներ տեղակայելու մասին, սակայն ենթակառուցվածքային խնդիրների պատճառով դրանց տեղակայումը հետաձգվել է։

Հունաստանի արտգործնախարարն Գիորգոս Գերապետրիտիսն էլ հայտարարել է, որ տարիների ընթացքում Հունաստանի և Թուրքիայի միջև ուժերի հարաբերակցությունն աստիճանաբար փոխվել է հօգուտ Անկարայի: Բացի այդ վերջինս հավելել է, որ թուրք-հունական հարաբերություններում կարևորագույն հանգրվան է հասունացել և առաջիկա շաբաթները վճռորոշ են լինելու Աթենք-Անկարա հարաբերությունների հետագա զարգացման համար։

Ermenihaber

Ամենից շատ դիտված

21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
23:12 Լավրովը բացահայտել է Ուկրաինայի վերաբերյալ Թրամփի դիրքորոշման 2 հիմնական կետերը
21:39 Սոցիալական քաղաքականությո՞ւն, թե՞ նախընտրական բարեգործություն Ախուրյանում
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
10:00 Ընտրակաշառք, ապօրինի ծագման գույք, մարդու առևանգում․ Նիկոլ Փաշինյանի «հպարտությունը»
19:03 Բրիտանուհի սկեսուրը՝ հայկական ավանդույթով. Էվելինա Խանոյանը կադրեր է հրապարակել հարսանիքից
20:30 Հայաստանը շուտով Արցախն ու Նախիջևանը վերադարձնելու հնարավորություն է ստանալու․ Ժիրայր Սեֆիլյան
18:20 Գեղարքունիքի փոխմարզպետը պատիժը չկրելու սովորություն ունի
23:28 Մենք պետք է տшպալենք իրանական ռեժիմը․ Նեթանյահու
14:53 Հերթական ապօրինի որոշումը. Փաշինյանը հետին թվով թույլտվություն է տվել