copy image url
Ներքին 2 ամիս առաջ - 09:00 19-05-2026

1 շիշ օղի, 4 տուփ պանիր, 3 հատ երշիկ․ ի՞նչ է նվիրել Մոսկվան Փաշինյանին

ՀՀ վարչապետի ապրիլմեկյան այցը Ռուսաստանի Դաշնություն թերևս կարելի է համարել արգասաբեր, սակայն, ցավոք, ոչ թե ռազմավարական կամ քաղաքական ձեռքբերումների, այլ սոսկ սննդի ապահովման տեսանկյունից։ Այն փուլում, երբ երկիրը կանգնած է անվտանգային լրջագույն մարտահրավերների առաջ, Մոսկվայից բերված հիմնական արդյունքը դառնում է երշիկի, պանրի և օղու տեսականին։

Միջազգային դիվանագիտության պատմության մեջ հազվադեպ է պատահում, որ պետության ղեկավարին պաշտոնական կամ աշխատանքային այցերի ընթացքում որպես հիմնական հուշանվեր մատուցվի սննդամթերքի հավաքածու։

Այսպիսով՝ ՌԴ նախագահի աշխատակազմի և արարողակարգի ղեկավարի կողմից փոխանցված այդ յուրօրինակ հումանիտար փաթեթը եղել է հատուկ փայտե տուփով, որի պարունակությունն ու արժեքն արդեն պաշտոնապես արձանագրված են վարչապետի հայտարարագրում։

Ըստ այդմ՝ Մոսկվան Հայաստանի վարչապետին է նվիրել 336,500 ՀՀ դրամի ընդհանուր արժեքով ալկոհոլային խմիչքներ՝ 3 շիշ գինի, 1 շիշ օղի և 1 շիշ կոնյակ, 4 տուփ պանրի տեսականի, 3 հատ երշիկի տեսականի, 1 հատ պաշտետ, ծովամթերք՝ 3 տուփ ծխեցված ձուկ, 1 տարա կրաբի ձողիկներ, ինչպես նաև 1-ական տարա կարմիր և սև ձկնկիթ։



Այս պարագայում սննդի հավաքածուի նման ընտրությունը կարող է ունենալ ենթատեքստ։ Հաշվի առնելով Նիկոլ Փաշինյանի սերը սնվելու հանդեպ, սոցիալական հարթակներում սնվելու դրվագների հրապարակումները (ավտոբուսում, խանութներում, դրսում, տանը), հնարավոր է, որ արտաքին գործընկերները որոշել են քաղաքական երկխոսությունը տեղափոխել ավելի պարզ՝ կենցաղային կամ ստամոքսային հարթություն։

Արդյունքում՝ պետականության խորհրդանիշ հանդիսացող ավանդական հուշամեդալի, արժեքավոր կտավի կամ որևէ այլ մշակութային հուշանվերի փոխարեն Հայաստանի ղեկավարին մատուցել են երշիկ, պանիր ու ալկոհոլային խմիչք։ Այս համեղ փաթեթը ողջամիտ հարցեր է առաջացնում այն մասին, թե ինչպես է ընկալվում Հայաստանի քաղաքական ղեկավարությունը դրսում։ Երբ պետության առաջնորդին ավելի շատ տեսնում են սնվելիս, ապա դիվանագիտական նվերներն էլ դառնում են ձկնկիթ, ձողիկ, երշիկ, պանիր ու խմիչք։

Հ.Մ.

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից