copy image url
Ներքին 2 ամիս առաջ - 15:04 18-05-2026

Կարոտի հանդիպում. Սոնա Ռուբենյանը հայրենիք վերադառնալուց հետո դստեր հետ տեսանյութ է հրապարակել

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, օրեր առաջ ԱՄՆ-ում մեծ շուքով կայացավ երգչուհի Սոնա Ռուբենյանի մենահամերգը։ Օվկիանոսից այն կողմ գտնվող հայ լսարանին իր կատարումներով հիացնելուց հետո երգչուհին վերջապես վերադարձել է հայրենիք, որտեղ նրան անհամբեր սպասում էին ամենահարազատ մարդիկ։

Սոնան հայրենիք վերադառնալուց հետո սոցիալական հարթակների իր էջերում հրապարակել է չափազանց ջերմ տեսանյութ՝ դստեր՝ Մարիի հետ հանդիպումից։

Տարածված կադրերում երևում է, թե ինչպես է մայրական կարոտը պատել երգչուհուն, և որքան մեծ ուրախությամբ է փոքրիկը գրկում մայրիկին երկարատև բաժանումից հետո։

Այս էմոցիոնալ կադրերը կարճ ժամանակում հսկայական արձագանք են ստացել հետևորդների շրջանում։

Տեսանյութի մեկնաբանություններում օգտատերերն ու շոու-բիզնեսի ներկայացուցիչները շտապել են կիսվել իրենց հիացմունքով՝ նշելով, որ մոր ու մանկան կապն ամենաանփոխարինելին է։

Թամարա Քալանթարյան

Ամենից շատ դիտված