copy image url
Ներքին 2 ամիս առաջ - 11:15 18-05-2026

Փաշինյանն իր կրծքին խփած այդ Հայաստանը շերտ առ շերտ կտրում և հանձնում է Ադրբեջանին. Վարդան Օսկանյան

Փաշինյանն իր կրծքին խփած այդ Հայաստանը շերտ առ շերտ կտրում և հանձնում է Ադրբեջանին: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում ասել է ՀՀ նախկին արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը:

«Հայաստանում և սփյուռքում յուրաքանչյուր հայ պետք է հատուկ ուշադրություն դարձնի ու նշանակություն տա Ադրբեջանի կողմից առաջ քաշված «Արևմտյան Ադրբեջան» գաղափարին: Սա վերացական ինչ-որ բան չէ, սա լուրջ ծրագիր է Ադրբեջանի կողմից, և նրանք բավական վճռական են այն իրականացնելու։ Դրա իրականացումը այսօրվա իշխանությունների գոյության պայմաններում շատ ավելի ռեալ է դառնում։ Փաշինյանն իր կրծքին խփած այդ Հայաստանը շերտ առ շերտ կտրում և հանձնում է Ադրբեջանին։

Այսօր ադրբեջանական բանակը մխրճվել է Հայաստանի տարածք, օկուպացրել է ու նպատակ չունի հետ քաշվելու։ Նրանք գտնվում են Ջերմուկի բարձունքներում, Սյունիքի բարձունքներում, Տավուշում։ Վերջերս հենց Սյունիքում Փաշինյանի արած հայտարարությունը, որ իբր պաշտպանում է Սյունիքը և հանգստացնում է ժողովրդին, թե այդպիսի հարց չկա ու Սյունիքը Հայաստանի անբաժան մաս է, այդ հայտարարությամբ ինքը խոստովանություն է անում, որ այդ հարցն էլ է տապալել, դրանով ինքը Սյունիքը արդեն վիճելի տարածք է դարձրել, ադրբեջանցիք էլ լսում են, դա նշանակում է՝ ինքը բանակցություններում լավ գիտի, որ իր առաջ այդ խնդիրն էլ է դրվել»,- նշել է Օսկանյանը:

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել