Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 ժամ առաջ - 16:13 06-07-2026

Ուզում էր, որ միասին ներկայացում անեինք. Մենչը խոսեց Արտաշես Ալեքսանյանի վերջին, չիրականացած երազանքի մասին

Թամարա Քալանթարյան

Լրագրող

ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանի անժամանակ մահվան ցավալի լուրը շարունակում է մնալ հանրության և մշակութային գործիչների ուշադրության կենտրոնում։ Սիրված դերասանի կորուստը ծանր է եղել նաև նրա գործընկերների համար, ովքեր մեկը մյուսի հետևից կիսվում են իրենց հուշերով ու ցավակցական խոսքերով։

Ճանաչված պրոդյուսեր, դերասան Արմեն Պետրոսյանը սոցիալական ցանցերի իր էջում հանդես է եկել հուզիչ հրապարակմամբ՝ պատմելով Արտաշես Ալեքսանյանի հետ ունեցած իրենց վերջին հանդիպման և ստեղծագործական մեծ, բայց, ցավոք, անավարտ մնացած պլանների մասին։ «Մի քանի ամիս առաջ էինք հանդիպել, ուզում էր, որ իր հետ մի ներկայացում անեինք։ Աստված հոգիդ լույսերի մեջ պահի»,- ցավով գրել է Մենչը։

Ինչպես հայտնի է, Արտաշես Ալեքսանյանը, բացի կինոյում և հեռուստասերիալներում ունեցած իր տպավորիչ դերերից, մեծ սեր ու վաղեմի կապ ուներ թատրոնի հետ և հայտնի էր նաև որպես տաղանդավոր ռեժիսոր։

Մենչի խոստովանությունը փաստում է, որ վաստակավոր արտիստը մինչև կյանքի վերջին ամիսները լի է եղել ստեղծագործական էներգիայով ու նոր գաղափարներով, որոնք, ցավոք, այդպես էլ կյանքի չկոչվեցին նրա սրտի անսպասելի կանգի պատճառով։


Ամենից շատ դիտված

Ձեզ գուցե հետաքրքրի