copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 18:26 03-01-2022

Մոսկվայում Գերմանիայի դեսպանատունն արձագանքել է հունվարին Շոլցի և Պուտինի հանդիպման մասին հաղորդումներին

Մոսկվայում Գերմանիայի դեսպանատունը չի հաստատել Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հունվարին կայանալիք հանդիպման մասին տեղեկությունները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Մենք չենք կարող դա հաստատել»,- նշել են գերատեսչությունից։

Ավելի վաղ գերմանական Bild պարբերականը, հղում անելով սեփական աղբյուրներին, հաղորդել էր, որ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը ծրագրում է հանդիպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Պարբերականը գրել էր, որ Գերմանիայի կառավարության ղեկավարն իբր Մոսկվայի հետ հարաբերությունների «նոր սկիզբ» է ցանկանում, իսկ կանցլերի արտաքին քաղաքականության հարցերով խորհրդական Յենս Պլետներն «արդեն երկու շաբաթ է պատրաստում է» Շոլցի և ՌԴ ղեկավարի հունվարին կայանալիք հանդիպումը։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին