Ներքին Տեսանյութ 2 ամիս առաջ - 18:08 14-05-2026

Ղարաբաղը հանձնել եք, հիմա ի՞նչն եք ուզում հանձնել. արցախցի կինը՝ Փաշինյանին

Քանի որ Ղարաբաղը հանձնել եք, հիմա ի՞նչն եք ուզում հանձնել: Ղարաբաղը դուք հանձնել եք, 100%, ինքս ղարաբաղցի եմ ու գիտեմ: Դուք Ձեր բերանով ասել եք, որ հանձնել եք Ղարաբաղը, տվել եք Ադրբեջանին:

Այս մասին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզարշավի ժամանակ Աջափնյակ վարչական շրջանում Նիկոլ Փաշինյանին ասել է արցախցի մի կին:

«Մերոնք լրիվ անտուն են հիմա, ունեցվածք թողած, սոված-ծարավ այստեղ են: Դուք խոսք էիք տվել՝ 400,000 հոգու բնակարան հատկացնել անվճար, դուք չեք անում դա»,- նշել է նա:

Փաշինյանի հարցին՝ Դուք ՀՀ քաղաքացիություն ընդունե՞լ եք, քաղաքացին ասել է, որ դա իր գործն է, չի ընդունի:

«Մեկ է՝ Հայաստանն էլ ես ծախում, Սյունիքը ծախել ես, Վարդենիսի վերևը թուրքեր են: Հիմա խնդրում եմ ուղղակի ասեք՝ արդեն Արցախը հանձնել եք, հիմա ո՞ր մասերն եք հանձնելու, ինձ դա է հետաքրքիր, որ չգնամ, այդտեղ բնակվեմ»,- նշել է քաղաքացին:

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

11:40 Մեկ էլ, հո՛պ, գալիս ա Նոր տարին․ վարչապետը ԵԱՏՄ շուկայի հետ խնդիրները համարում է հնարավորություն
16:33 Անհամբեր սպասում եմ քեզ տեսնելուն. Արամ Ասատրյան կրտսերի կինը նոր հրապարակում է արել
12:30 Թրամփը դատարանին խնդրել է չեղարկել Էլիզաբեթ Ջին Քերոլին վճարվելիք 83.3 միլիոն դոլարի տուգանքը
15:56 Արման Հովհաննիսյանը դստրերի հետ բացառիկ լուսանկար է հրապարակել
22:03 Ցեղասպանության ճանաչումն անվտանգային քաղաքականության հիմնասյուն է. թուրքերը դա շատ լավ են հասկանում, Փաշինյանը՝ ոչ
22:44 Եթե պայմանագիրը միակողմանի խզվի, ՌԴ–ն ՀՀ–ից հատուցում պահանջելու իրավունք կունենա. ռուս նախարարը՝ Փաշինյանի հայտարարության մասին
14:47 Ծառուկյանին ասել եմ՝ մուտքը էդ ի՞նչ վիճակ ա, ոնց որ գոմ ըլնի. Փաշինյանը՝ «Արարատցեմենտ»-ի մասին
11:30 Ժամանակ է եղել, որ Հայաստանի ժողովուրդը առավոտյան, ընթրիքին, ճաշին կարտոֆիլ է կերել․ պետք է առաջ շարժվենք
17:30 Իմ սերս. Վահե Զիրոյանը մայրիկի հետ լուսանկար է հրապարակել
13:46 Ռուսաստանից գրեթե բենզին չենք ներկրում․ ՄՊՀ նախագահ