Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 3 շաբաթ առաջ - 13:58 13-05-2026

Վերանորոգման անվան տակ ավերել են միջնադարյան նշանավոր հուշարձան. ահազանգ

«Նիկոլի թիվ, մեկ նոր ոտնձգություն ազգային մշակույթի հանդեպ: Թե ինչպես են ապամոնտաժում մի ողջ երկիր»:

Այս մասին իր էջում գրել է Հայկ Դուրյանը:

«14-րդ դարի Օրբելյանների ( Չեսար Օրբելյանի ) Ապարանք պալատի կենտրոնական գահասրահն է: Ամբողջությամբ ավերվել են հուշարձանի 3 պատերը, պատերի մեջ ագուցված որմնաքանդակները/որմնախորշերը, սալահատակները, Գահի հարթակը։շ

Վերանորոգման/վերականգնման պատրվակով անվերադարձ ու անդառնալի կերպով ավերել են նշանավոր հուշարձանը …

Հանցանքը գործել են անթաքույց, լկտիաբար:

Հուշարձանը ավերել են էքսկավատորներ, բուլդուզերներ, տրակտորներ ու բեռնատար մեքենաներ, այլ ծանր տեխնիկա կիրառելով:

Հնարավոր է, որ նոր շինություն կանգնեցնեն տեղում, բայց դա նոր շինություն կլինի, և ոչ բնօրինակ:

Սա կոպտագույն խախտում է, հանցագործություն է մշակույթի հանդեպ եվ աննախադեպ այլանդակություն»:

Մանրամասները՝ Ֆեյսբուքի գրառման մեջ: