Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 3 ամիս առաջ - 18:30 11-05-2026

Հարկադիր կատարողն իրեն Կաթողիկոսի տեղն է դրել․ Արա Զոհրաբյանի և Ռուբեն վարդապետ Զարգարյանի ասուլիսը

Մերի Հակոբյան

Լրագրող

Այսօր Երևանի Սուրբ Աննա եկեղեցուն կից գտնվող Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդական Միավորման գրասենյակում տեղի ունեցավ փաստաբան Արա Զոհրաբյանի և Մասյացոտնի թեմի առաջնորդական տեղապահ Ռուբեն վարդապետ Զարգարյանի մամուլի ասուլիսը՝ թեմի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ։

Արա Զոհրաբյանը նշեց, որ, իր գնահատմամբ, նախկին առաջնորդ և կարգալույծ հոգևորական Արման Սարոյանը Մասյացոտնի թեմը ղեկավարելու իրավունք չունի։ Միևնույն ժամանակ նա ընդգծեց, որ դատարանի որոշումը Հայ առաքելական եկեղեցուն դրել է բավականին բարդ և խնդրահարույց իրավիճակում։

Փաստաբանն անդրադարձավ դատավոր Էդգար Հովհաննիսյանին՝ նրան մեղադրելով կողմնակալ վերաբերմունք ունենալու մեջ։ Նրա խոսքով՝ Սարոյանի հետ կապված գործընթացներում էական դեր ունի նաև դատական և հարկադիր կատարողական համակարգի ներգրավվածությունը։

Փաստաբանը լրագրողների ուշադրությունը հրավիրեց նաև մի շարք այլ ուշագրավ հանգամանքների վրա։

Զոհրաբյանն անդրադարձավ նաև հարկադիր կատարողների կողմից ուղարկված, իր բնորոշմամբ՝ սպառնալից նամակներին։

Ռուբեն վարդապետ Զարգարյանն իր խոսքը սկսեց Ավետարանից մեջբերումով․ Հայր Ռուբենի խոսքով՝ Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդի հեռացումից հետո սկսվել են գործընթացներ, որոնք, իր գնահատմամբ, կարելի է դիտարկել որպես եկեղեցու ներքին գործերին միջամտություն՝ ինչպես գործադիր, այնպես էլ օրենսդիր իշխանության ներկայացուցիչների կողմից։ Նա նաև մտահոգություններ հայտնեց այս գործընթացում տեղական ինքնակառավարման մարմինների ներգրավվածության վերաբերյալ։

Ինչ վերաբերում է դատարանի որոշմանը, Մասյացոտնի թեմի առաջնորդական տեղապահն այն որակեց ոչ իրավաչափ։

Նա նաև անդրադարձավ իր իրավունքների մեկնաբանությանը՝ նշելով, որ այդ տրամաբանությամբ դրանք փաստացի անտեսվում են։

Ամփոփելով՝ Ռուբեն արքեպիսկոպոս Զարգարյանը ընդգծեց, որ ստեղծված իրավիճակը լուրջ խնդիրներ է առաջացնում եկեղեցու կառավարման և իրավական գործընթացների տեսանկյունից։

Մասյացոտնի թեմի առաջնորդական տեղապահն անդրադարձավ նաև առաջիկայում կայանալիք ընտրություններին՝ նշելով որ դրանց հնարավոր ելքը չի կարող ազդել Եկեղեցու որդեգրած ուղու վրա։

Մանրամասները՝ տեսանյութում:

Մերի Հակոբյան

Ամենից շատ դիտված

21:25 Ամեն նոր պաշտոնի հետ նոր կին է ունենում. Տեր Վրթանեսը` Ալեն Սիմոնյանի մասին
21:55 3 գյուղ` 1 տրանսպորտի հույսին․ մարդիկ ոտքի վրա ու ճզմված են հասնում տուն
09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
23:03 Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի ողբերգական վթարից տուժած ընտանիքը դեռ ապաքինվում է․ երեխաներից մեկին վերջերս վիրահատել են
17:22 Երգչուհի Լոբոդան կադրեր է հրապարակել Ալեն Սիմոնյանի հարսանեկան արարողությունից
18:38 Հանդիսատեսը 30 րոպե պինդ գրկել էր ինձ. Սիրուշոյի անդրադարձը Coca-Cola Fest 2026-ի ելույթին
23:15 ԱՄՆ-ն ցանկանում է մինչև ձմեռ հասնել պատերազմի դեէսկալացիայի․ Զելենսկի
18:03 Ի՞նչ է թաքցնում նախկին ԱԽՔ-ն ու ինչո՞ւ չի գրում պատերազմի մասին
21:39 Կեղծ պիտակներ և ստերջացված ու հղի շներ
22:02 Ագրարային քաղաքականություն չունենալու գինը. ձկնարդյունաբերության ճգնաժամն ու ազատ շուկայի տապալումը

Ձեզ գուցե հետաքրքրի