Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 12:26 14-03-2024

Հայտնաբերվել են Ինֆորմատիկայի քոլեջի 18-ամյա ուսանողի սպանությունը կատարողն ու 2 մասնակիցները. shamshyan.com

Երեկ՝ մարտի 13-ին, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության, ոստիկանության Սիսիանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները իրականացնելով փայլուն ու գրագետ օպերացիա Սյունիքի մարզում հայտնաբերել էին ինֆորմատիկայի քոլեջի սանին առանձնակի դաժանությամբ սպանած ստահակին։

Ոստիկանների օպերացիայի արդյունքում ոչ միայն սպանություն կատարողը, այլ նաև ծեծկռտուքին մասնակցած ևս 2 հոգու են հայտնաբերել Սիսիանում։

Նշված անձինք երեկ ձեռնաշղթայված ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողների հսկողությամբ ոստիկանության Արաբկիրի բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանի, բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Սերգեյ Մամիկոնյանի գլխավորությամբ տեղափոխվեցին ոստիկանության Արաբկիրի բաժին, որտեղից էլ նշված անձինք ներկայացվեցին ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժին։

Սպանություն կատարողը մի քանի անգամ է դանակով հարվածել իր զոհին, անգամ երբ նա վիրավոր ընկած է եղել գետնին, տականքը ասել է, թե պետք է կոկորդը կտրի ու կտրել է։ Այդպես էին նշում վիճաբանությանը ականատես եղած մի քանի վկաներ:

Քննչական բաժինը դիմելու է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը բավարարի քննիչի միջնորդությունը՝ նշված անձանց նկատմամբ որպես խափանման միջոց երկամսյա կալանք կիրառվի։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

21:25 Ամեն նոր պաշտոնի հետ նոր կին է ունենում. Տեր Վրթանեսը` Ալեն Սիմոնյանի մասին
21:55 3 գյուղ` 1 տրանսպորտի հույսին․ մարդիկ ոտքի վրա ու ճզմված են հասնում տուն
09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
23:03 Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի ողբերգական վթարից տուժած ընտանիքը դեռ ապաքինվում է․ երեխաներից մեկին վերջերս վիրահատել են
17:22 Երգչուհի Լոբոդան կադրեր է հրապարակել Ալեն Սիմոնյանի հարսանեկան արարողությունից
18:38 Հանդիսատեսը 30 րոպե պինդ գրկել էր ինձ. Սիրուշոյի անդրադարձը Coca-Cola Fest 2026-ի ելույթին
23:15 ԱՄՆ-ն ցանկանում է մինչև ձմեռ հասնել պատերազմի դեէսկալացիայի․ Զելենսկի
18:03 Ի՞նչ է թաքցնում նախկին ԱԽՔ-ն ու ինչո՞ւ չի գրում պատերազմի մասին
21:39 Կեղծ պիտակներ և ստերջացված ու հղի շներ
22:02 Ագրարային քաղաքականություն չունենալու գինը. ձկնարդյունաբերության ճգնաժամն ու ազատ շուկայի տապալումը