copy image url
Ներքին 2 ամիս առաջ - 18:07 06-05-2026

Միքայել Սրբազանի դատական ակտը ենթակա է բեկանման, խախտումներ են եղել. փաստաբան

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ կայացված ամբողջ դատական ակտը ենթակա է բեկանման, խախտումներ են եղել։ Այս մասին հայտնեց սրբազանի փաստաբան Երեմ Սարգսյանը։

«Նախորդ նիստին մենք ներկայացրինք խախտումներ, որոնք այս ամբողջ դատական ակտը բեկանելու հիմք են հանդիսանում, բայց այսօր կներկայացնենք մեկ այլ հիմք, որը նույնպես ամբողջ քրեական վարույթն անօրինական է դարձնում։ Պաշտպանական կողմը համարում է, որ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ չէր կարող քրեական հետապնդում հարուցվել, ինչպես նաև քրեական վարույթ նախաձեռնվել, քանի որ այն ոչ իրավաչափ է, այսինքն՝ օրենսգրքով չնախատեսված աղբյուրից ստացված տեղեկատվության հիման վրա է նախաձեռնվել»,- ասաց պաշտպանը։

Նա դատարանին մեղադրեց ևս մեկ խախտման մեջ։ Ընդգծեց, որ դատարանը դատական ակտը բեկանելու վերաբերյալ ներկայացրած միջնորդությունն առանց քննելու սկսել է եզրափակիչ ելույթների փուլը։ Պնդեց՝ դատարանն ուղղակի գնացել է այն ուղղությամբ, որ մեղադրական վերդիկտ կայացնի։

«2024 թվականին տված հարցազրույցի ժամանակ Միքայել սրբազանը նշել է, որ նախագահներ Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին բազմիցս առաջարկել է բանակում, ոստիկանությունում, ազգային անվտանգությունում գեներալների միջոցով ռազմական հեղաշրջում կատարել։ Մեղադրանքում նշված է, որ այդ կերպ Միքայել սրբազանն իշխանությունը զավթելու և սահմանադրական կարգը տապալելու հրապարակային կոչ է արել։ Միքայել սրբազանն իր հարցազրույցում նշել է, որ ինքը նախկինում է նման առաջարկներ արել, մեղադրանքում էլ քննիչն է ասել, որ այդ մարդկանց առաջարկել է, բայց հրապարակային կոչի մասին խոսք չկա։ Միանգամից ուղեղի դիսկոմֆորտ է առաջանում Միքայել սրբազանին առաջադրված մեղադրանքից»,- ասաց փաստաբանը։

Նա մեջբերեց՝ ՀՀ քրեական օրենսգրքի 421-րդ հոդվածի 2-րդ մասը քրեական պատասխանատվություն է նախատեսում իշխանություն զավթելու և սահմանադրական կարգը տապալելու հրապարակային կոչերի համար։ Հավելեց՝ եթե չկա հրապարակային կոչ, ուրեմն չկա նաև հանցագործություն։

Երեմ Սարգսյանը նաև հայտնեց, որ ՔԿ–ն քրեական վարույթ է նախաձեռնել ոստիկանի դիմումի հիման վրա, սակայն օրենսդրությունը ենթադրում է, որ նյութերը պետք է ուղարկի օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինը՝ ի դեմս նրա ղեկավարի:

Պաշտպանը նաև հայտարարեց, որ հետաքննության ընթացքում արքեպիսկոպոսից առգրավված մի շարք իրեր նույնիսկ դատարանում չեն ներկայացվել (օրինակ՝ համակարգիչը և օրագիրը): Ի պատասխան դատախազ Վահան Հարությունյանը նշեց, որ պաշտպանության տրամաբանությանը հետևելու դեպքում ենթադրյալ հանցագործության մասին բոլոր հայտարարությունները պետք է ուղարկվեն բացառապես ոստիկանապետի անունից, իսկ մնացած բոլոր քաղաքացիները դա անել չեն կարող։

Հանրային մեղադրողը շեշտեց՝ օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմնի տակ ենթադրվում է հենց կառույցը՝ իր աշխատակիցներով։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ