Ներքին 2 ամիս առաջ - 14:30 05-05-2026

Մեզ հետ եղածը կաթվածահար կաներ շատերին. ունեինք 3 ընտրություն, որից 2-ը տանում էր կործանման. Արարատ Միրզոյան

Մեզ հետ եղածը կաթվածահար կաներ շատերին, ունեինք 3 ընտրություն, որից երկուսը կործանման էր տանում: Այս մասին «Երևանյան երկխոսություն» համաժողովի շրջանակներում ասել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:

«Հայաստանը գիտի, թե ինչ է նշանակում լինել փոթորկի կենտրոնում, վերջին տարիներին մեր երկրի առջև ծառացած մարտահրավերներն ու դժվարությունները շատ պետությունների կհասցնեին կաթվածի և փլուզման եզրին: Երբ պետությունը հայտնվում է նման ալեկոծության մեջ, պատմությունն առաջարկում է 3 բնական ուղի, առաջինը մեկուսացումն ու օտարումն է, սա մի կողմ քաշվելու և գործողություններից խուսափելու ընտրություն է՝ հույս ունենալով, որ փոթորիկներից հեռու մնալով, դրանք քեզ կշրջանցեն, իսկ հարմարավետության գոտին և ստատուս քվոն կպահպանվեն:

Թեև կարճաժամկետ հեռանկարում դա կարող է անվտանգ ընտրություն թվալ, բայց պատմությունը ցույց է տալիս, որ նման մեկուսացումը չի պաշտպանում, այն կտրում է պետություններին իրականությունից, դարձնում անպատրաստ և առավել խոցելի՝ ուժեղացնելով ճգնաժամին առերեսվելուց հարվածի ազդեցությունը և փուչիկն ի վերջո պայթում է։

Երկրորդը փոթորկին տրվելն է, այս դեպքում իրականացվում են անարդյունավետ, սխալ և հյուծող գործողություններ, որոնք կանխատեսելի են, և ինչն առավել վատ է, փոթորկի կանխորոշված հնարով թելադրված, որի արդյունքում նպաստում ես փոթորիկի իր իսկ կողմից ընտրած ուղղությամբ քեզ ներքաշելուն, կորցնում ես վերահսկողությունը, այլևս չես որոշում քո ապագան՝ դառնալով սեփական պատմության օբյեկտ, ոչ թե սուբյեկտ։

Երրորդ ընտրությունն է անցնել փոթորիկների միջով՝ առաջնորդվելով պրագմատիկ մոտեցմամբ և ապագային միտված տեսլականով, ուղիղ առերեսվել իրականությանը, գիտակցել, որ անկայուն աշխարհում գոնե որոշակի կայունություն ապահովելու միակ ճանապարհը ղեկը սեփական ձեռքը վերցնելն ու հստակ գործուն ռազմավարությամբ առաջ շարժվելն է։ Թեև հաջողությունն այս պարագայում ամենևին հաստատուն չէ, սակայն առաջին երկու տարբերակները հաստատապես կործանարար են»,- նշել է նա:

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
22:56 Ինձ դատել են կեղծ ցուցմունքի հիման վրա. ես ծայրահեղ քայլերի կդիմեմ. նախկին դասախոս
15:01 Հնդիկ ամուսնուց բաժանվելու խոսակցություններն իրականությո՞ւն են. Սիլվի Բարկովայի անսպասելի խոստովանությունը
15:43 Ծնվել է Ազատ գյուղի զինվորական կացարանի հրդեհից զոհված զինծառայող Պավլիկ Աբազյանի քույրը