Ներքին Տեսանյութ 2 ամիս առաջ - 17:07 04-05-2026

Եվրոպացիներին ցույց ենք տալիս իրական Հայաստանը․ Աննա Կոստանյանը՝ Մարզահամերգային համալիրի մոտ կազմակերպված ակցիայի մասին

Այսօր Երևանի Մարզահամերգային համալիրի դիմաց բողոքի ակցիա է անցկացվել՝ Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի ընթացքում։ Ակցիայի մասնակիցները նպատակ են դրել բարձրաձայնել Հայաստանում ժողովրդավարության հետ կապված խնդիրները։

Oragir.News-ի հետ զրույցում ակցիայի մասնակից Աննա Կոստանյանը նշեց, որ իրենց հիմնական նպատակն է եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյաներին ներկայացնել Հայաստանի իրական վիճակը։

«Նախ՝ ուզում եմ տեղեկացնել մեր այն հայրենակիցներին, ովքեր չեն իրազեկվել, առավոտյան 08:45-ից մենք գտնվում ենք Մարզահամերգային համալիրի դիմաց, որտեղ տեղի է ունենում եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը։ Մեր հիմնական նպատակը՝ տեր կանգնել ժողովրդավարությանն ու իրավունքներին Հայաստանում և կոչով հանդես գալ եվրոպացի գործընկերների հասցեին»,- ասաց նա։

Կոստանյանի խոսքով՝ ակցիայի մասնակիցները փորձում են ցույց տալ, որ Հայաստանում ժողովրդավարությունը, իրենց գնահատմամբ, հետընթաց է ապրել։

«Մենք ուզում ենք տեղեկացնել Եվրոպական միության բարձրաստիճան ներկայացուցիչներին, որ Հայաստանում ժողովրդավարությունը հետընթաց է ապրել, և այն մարդիկ, որ վերևում նստած են և իրենց ձեռքն են սեղմում, որևէ կապ չունեն ժողովրդավարական արժեքների հետ։ Ընդհակառակը՝ նրանք 8 տարի շարունակ ժողովրդավարության քողի ներքո կարողացել են խաբել եվրոպացի գործընկերներին»,- նշեց նա։

Նա անդրադարձավ նաև վերջին ժամանակահատվածում արձանագրված դեպքերին՝ նշելով, որ կան քաղաքացիական ազատությունների խախտումներ։

«Մենք ունենք քաղաքացիական անձինք, ովքեր գտնվում են բանտերում զուտ իրենց դիրքորոշումն արտահայտելու համար։ Բոլորովին վերջերս հիշենք 18-ամյա Դավիթ Մինասյանի դեպքը, երբ խաթարվեց նրա կրոնական իրավունքը՝ եկեղեցում ազատ աղոթելու»,- ասաց Կոստանյանը։

Նրա խոսքով՝ նման դեպքերը բազմաթիվ են, և ակցիայի ընթացքում բարձրաձայնվում են նաև այլ հարցեր։

«Սրբազանների, Բաքվում պահվող մեր ռազմագերիների, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության հարցերը ևս բարձրաձայնվում են։ Դեպքերը այնքան շատ են, որ երբեմն հնարավոր չէ բոլորը թվարկել»,- նշեց նա։

Կոստանյանը նաև տեղեկացրեց, որ մինչ գագաթնաժողովը, իրենք պաշտոնական նամակներ են ուղարկել եվրոպացի պաշտոնյաներին։

«Մի քանի օր առաջ մենք նույն համապարփակ նամակները ուղարկել ենք այն բոլոր անձանց, ովքեր այսօր այստեղ ներկա են և որոշում են Հայաստանի ժողովրդավարական կայունության մակարդակը»,- ասաց նա։

Անդրադառնալով եվրոպացի ներկայացուցիչների արձագանքին՝ Կոստանյանը նշեց, որ որոշ լրագրողներ հետաքրքրվել են ակցիայով, սակայն ոչ բոլորը։

«Կային մարդիկ, ովքեր խիզախություն ցուցաբերեցին, կանգնեցին, հարցրեցին՝ ինչ է տեղի ունենում։ Բայց կային նաև ԶԼՄ ներկայացուցիչներ, որոնք չկանգնեցին ու չհետաքրքրվեցին»,- նշեց նա։

Ամենից շատ դիտված

16:46 Ռուսաստանը թույլատրել է բանակում ավազակների ու թմրավաճառների հավաքագրումը՝ ռազմական խոշոր կորուստների ֆոնին
23:34 Էրեբունու կրակոցների գործով ձերբակալել են ոստիկանության գնդապետ Արմեն Հակոբյանի եղբորը. ArmLur.am
21:23 Էսօր ամենաշքեղ մամայիս ծնունդն ա. Լուիզա Ներսիսյանի դստեր շնորհավորանքն ու կեսգիշերային անակնկալը
23:19 Ներքին Հանդի դիրքերում հայտնաբերվել է «Lexus» ու վարորդի մարմինը․ մահացածը Արցախյան բոլոր պատերազմների ամենաակտիվ մասնակիցներից է եղել
17:35 Ծորակից եկող ջրից սատկած լեշի հոտ էր գալիս․ ֆեյսբուքյան օգտատեր
19:28 Գործարանը չպետք է դադարեցնի իր գործունեությունը․ Պապոյանն այցելել է «Արարատցեմենտ»
18:02 Աշխատավարձերի խորը բևեռացում «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ում. ղեկավարման խնդի՞ր, թե՞ անարդարություն
20:38 Դիտարկում եմ Իրանին զանգվածային հարված հասցնելու հարցը, որը կլինի ավելի հզոր, քան բոլոր նախորդները․ Թրամփ
18:25 Wildberries-ի վաճառողները բողոքում են անօդաչուների հարվածներից հետո աջակցության բացակայությունից և ցածր փոխհատուցումներից
23:57 Աննախադեպ գտածո Էրեբունիում. հայտնաբերվել է մ.թ.ա. 7-6-րդ դարերի եզակի որմնանկար