copy image url
Ներքին 4 ամիս առաջ - 15:12 30-04-2026

Սերժ Սարգսյանը ՀՀԿ երիտասարդական կազմակերպության խորհրդի անդամների հետ քննարկել է երկրի քաղաքական գործընթացները

2026 թվականի ապրիլի 29-ին ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել ՀՀԿ երիտասարդական կազմակերպության խորհրդի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀԿ ԵԿ-ից:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ինչպես Երևանում, այնպես էլ մարզերում երիտասարդական կազմակերպության անդամներին հուզող հիմնական խնդիրները։

Երիտասարդները նախագահին ներկայացրել են նոր ծրագրերի և միջոցառումների վերաբերյալ իրենց առաջարկները։

Առանձին անդրադարձ է կատարվել կուսակցության երիտասարդական կազմակերպության զարգացման հեռանկարներին, առաջիկա քայլերին և երիտասարդական նախաձեռնությունների արդյունավետ իրականացմանը և ներգրավվածության ընդլայնմանը միջազգային ծրագրերում:

Քննարկվել են նաև երկրի քաղաքական գործընթացներին առնչվող հարցեր այդ թվում ՀՀԿ վերջին համագումարի ընթացքում հնչեցված հիմնական ուղղությունները, դրանց քաղաքական նշանակությունն ու այդ նախաձեռնություններում երիտասարդների ներգրավվածության հարցը։

Ամենից շատ դիտված

21:03 Ցուցադրական այցեր և բացահայտ թափթփվածություն. ինչպես է օրինակ ծառայում Պապիկյանի թիկնապահը
19:25 Մոսկվայում երեկ սկսվել է «Սպայկա»-ի տնօրենի դեմ հարուցված քրեական գործով դատական նիստը
09:12 Ռուսները սահմանափակում են ՀՀ–ում իշխող կուսակցության եկամուտները․ «Հրապարակ»
15:00 20 մլրդ դրամ Հայկ Սարգսյանի պատճառով չի մտնի պետբյուջե
14:25 Քրիստինե Վարդանյանը պետք է լինի վերջին դաշնակցականը. Եղոյանի նյարդային ելույթի ժամանակ իրավիճակն ԱԺ-ում լարվեց
18:08 Հայաստանը միտումնավոր մզկիթներում խոզեր, կովեր է պահել՝ մեզ վիրավորելու, նվաստացնելու համար. Ալիև
09:00 Իրանը չի բանակցի ԱՄՆ-ի հետ, քանի դեռ չեն կատարվել իր պայմանները
13:00 Որ հզոր ուժերին է պարտվել Սերժ Սարգսյանը
19:56 Ջրի միջոցով ինֆեկցիոն վարակներ ենք ունենալու, նախարարությունը պետք է մի կողմ դնի ամբիցիաներն ու գործով զբաղվի
09:57 Ուկրաինան հարվածել է Սիզրանի նավթավերամշակման գործարանին և Տագանրոգում գտնվող Ozon-ի պահեստին