copy image url
Ներքին 4 ամիս առաջ - 20:19 29-04-2026

Լևոն Մկրտչյանի նվերը կնոջը՝ ծննդյան 26-ամյակի առթիվ

Թամարա Քալանթարյան

Լրագրող

Դերասանուհի Էվելինա Շահիրյանը նշում է իր ծննդյան 26-ամյակը: Այս առթիվ նրա ամուսինը՝ Լևոն Մկրտչյանը, անակնկալ էր պատրաստել սիրելիի համար, որով Էվելինան սիրով կիսվել է իր հետևորդների հետ:

«Unboxing». ի՞նչ է նվիրել Լևոնը

Էվելինան հրապարակել է տեսանյութ, որտեղ բացում է ամուսնու նվերները: Լևոն Մկրտչյանը կնոջ համար ընտրել է նրբաճաշակ աքսեսուարներ հայտնի Charles & Keith բրենդից։ Էվելինան ցույց է տվել կաթնագույն, էլեգանտ պայուսակ, որը հիանալիորեն համադրվում է նրա ոճի հետ: Նվերների թվում էին նաև բաց վարդագույն, մարգարտե դետալներով զարդարված նրբաոճ կոշիկներ:

Ավելի վաղ Էվելինան օրվա կապակցությամբ հանդես էր եկել ծավալուն գրառմամբ՝ կիսվելով իր զգացմունքներով ու անցած ուղու վերաբերյալ մտորումներով: Նա հատուկ անդրադարձ էր կատարել իրենց ընտանեկան ջերմությանը:

«Միշտ ժպիտով եմ հիշում մեր ամենակարևոր հուշը... մեր առաջին հանդիպումը՝ մանկական խաղահրապարակում»,- գրել է Էվելինան՝ նշելով, որ այդ օրվանից սկսվել է մի կապ, որը տարիների ընթացքում դարձել է իր համար ամենաթանկը:

Էվելինան նաև շնորհակալություն է հայտնել Լևոնին իր կյանքում լինելու համար՝ ընդգծելով, որ նրանք միասին անցել են թե՛ դժվար օրերով, թե՛ լուռ պահերով ու փորձություններով, ինչն ավելի է ամրապնդել իրենց սերը: Տոնական օրվա կադրերում երևում են նաև գեղեցիկ ծաղկեփնջերը, տորթն ու այն ջերմ մթնոլորտը, որում երգչուհին դիմավորել է իր 26-ամյակը:

Թամարա Քալանթարյան

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
23:55 Զելենսկին աջակցել է եռակողմ բանակցությունների վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկին
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
12:53 Ես վերադարձրի ՀՀ անձնագիրս, այլևս երբեք Հայաստան չեմ գա. Նորատ Տեր-Գրիգորյանց
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ
19:48 Ուիթքոֆի և Քուշների հետ բանակցությունների 2 փուլերն ավարտվեցին․ սկսվում է 3-րդը․ Զելենսկի