copy image url
Ներքին 4 ամիս առաջ - 16:15 29-04-2026

Իտալական վիզա կենտրոնը հերքում է

Oragir.News-ը շաբաթներ առաջ «Ժամերը «սև շուկայում» վաճառվում են մինչև 100 հազար դրամով. վիզայի մաֆիա` իտալական կենտրոնում» վերտառությամբ հրապարակում էր կատարել, որում անդրադարձել էր այն խնդիրներին, որոնց բախվում են ՀՀ քաղաքացիները՝ վիզաներ ստանալու գործընթացում։

Զրուցել էինք Any Wish զբոսաշրջային ընկերության համահիմնադիր, Զբոսաշրջության նորարարության և զարգացման ֆեդերացիայի նախագահ Ալինա Պետրոսյանի հետ, ով մեզ հայտնել էր իտալական վիզա կենտրոնում ընտանիքների համար միասնական ժամադրություն ամրագրել հետ կապված խնդիրների մասին։

Oragir.News-ը բարձրաձայնված խնդրի վերաբերյալ փորձել էր նաև իտալական վիզա կենտրոնից՝ «ԹԻ ԷԼ ԷՍ ԿՈՆՏԱԿՏ ԷՅ ԷՄ» ՍՊԸ-ից պարզաբանումներ ստանալ, սակայն մեր հեռախոսազանգերն անպատասխան էին մնացել, ուստի հրապարակումը ներկայացրել էինք միայն Any Wish-ի ներկայացուցչի տրամադրած տեղեկատվության հիման վրա։

Հրապարակումից հետո «ԹԻ ԷԼ ԷՍ ԿՈՆՏԱԿՏ ԷՅ ԷՄ» ՍՊԸ-ից կապ հաստատեցին մեր խմբագրություն՝ տեղեկացնելով, որ հոդվածում ներկայացված փաստերը չեն համապատասխանում իրականությանը, ինչպես նաև վնասում են իրենց գործարար համբավը։ Մեզ հայտնել են նաև, որ հիշյալ պնդումները չեն ուղեկցվում որևէ ապացույցով կամ փաստական հիմնավորմամբ, կեղծ են, մոլորեցնող և անհիմն, և ուղղակիորեն ձևավորում են պատկերացում առ այն, որ ընկերությունը զբաղվում է ապօրինի և կոռուպցիոն գործունեությամբ։

«Այսպես, «ստեղծվել է «սև շուկայի» իրավիճակ», «Կան մարդիկ, որոնք այդ օրերը վաճառում են՝ մինչև 80-100 հազար դրամով», «Նա նաև բարձրաձայնեց հնարավոր կոռուպցիոն ռիսկերի մասին՝ նշելով, որ ստեղծված իրավիճակը կարող է լինել արհեստական», «սա արհեստականորեն ստեղծված խնդիր է, որ մարդիկ չկարողանան օր ամրագրել և ստիպված լինեն օգտվել վճարովի «արտահերթ» տարբերակներից», «կանխամտածված սահմանափակվում են», «ժամերը վաճառվում են այլ ուղիներով» արտահայտությունները զրպարտող են, քանի որ չեն բխում կոնկրետ փաստերից, այսինքն դրանք ստուգված փաստերի վրա հիմնված դատողություններ չեն և չեն պաշտպանվում կարծիքի ազատությամբ: Նշված պնդումները չեն համապատասխանում իրականությանը և արատավորում են ընկերության գործարար համբավը:

Հոդվածում կատարված «վիզայի մաֆիա` իտալական կենտրոնում» նշումը վերնագրում ունի վիրավորական բնույթ, այն ուղղված է արատավորելու Ընկերության գործարար համբավը` նման ձևակերպմամբ Ընկերությանը վերագրվում է հանցավոր վարքագիծ, փորձ է արվում ցույց տալ, որ Ընկերության կողմից կատարվում են անօրինական և դատապարտելի արարքներ:

Any Wish զբոսաշրջային ընկերության ներկայացուցչի
պնդումները չեն պարունակում ստույգ և հավաստի փաստական տվյալներ, այլ ներառում են անհիմն, չստուգված և իրականությանը չհամապատասխանող տեղեկատվություն, որը կարող է երրորդ անձանց մոտ ձևավորել կողմնակալ և ոչ օբյեկտիվ պատկերացում Ընկերության վերաբերյալ»,- հայտնել են ընկերությունից։

Որպես պարզաբանում՝ հայտնել են նաև, որ ընկերությունը Հայաստանում Իտալիայի դեսպանատան կողմից արտապատվիրակված լիազորությունների շրջանակներում իրականացնում է վիզաների տրամադրման գործընթացի վարչական գործառույթները, այն է` վիզաների համար ժամադրությունների տրամադրում, դիմումների փաթեթների ընդունում և համակարգում, վիզայի վճարի հավաքագրում, բիոմետրիկ տվյալների հավաքագրում և փոխանցում դեսպանատանը, անձնագրերի ընդունում և վերադարձ։ Այս գործընթացների իրականացման համար առաջնային է ժամադրությունների ամրագրումը, որն իրականացվում է ինչպես օնլայն, այնպես էլ հեռախոսազանգի միջոցով հաստատում ստանալով (Walk-in service)։ Ժամադրություններ ամրագրելն ունի նաև տեխնիկական պահանջներ, մասնավորապես խմբային ամրագրումները, ընտանիքի անդամների ամրագրումներն ունեն առանձնահատկություններ, որոնց մասին մասնամասները հրապարակված են վիզաների կենտրոնի կայքում։

Նշվում է նաև, որ տուրիստական վիզա ստանալում համար ժամադրության տեղերը սահմանափակ են, իսկ ժամադրություն վերցնելու ցանկություն ունեցող անձանց թիվը մեծաքանակ․ «Ինչ վերաբերում է ժամադրությունների ամրագրմանը ներկայացվող պահանջներին, որոնց մասին նշվում է հոդվածում, հարկ ենք համարում նշել դրանք Հայաստանում Իտալիայի դեսպանատան պահանջներն են, այլ ոչ թե ընկերության կողմից սահմանված կանոններ»։

Ընկերությունից հավելել են, որ իրենց գործունեության ընթացքում առաջնորդվում են Հայաստանում Իտալիայի դեսպանատան կողմից սահմանված պահանջներով և երկկողմանի համաձայնեցված կարգերով։ «Հետևաբար, վիզաների տրամադրման կարգի, պայմանների և ընթացակարգերի հետ կապված բոլոր գործողությունները բխում են նշված պահանջներից և կարգերից և չեն կարող պայմանավորված լինել Ընկերության կամայական որոշումներով կամ շահադիտական նպատակներով»,- նշվում է մեզ տրամադրված պատասխանում։

Մերի Հակոբյան

Ամենից շատ դիտված

21:03 Ցուցադրական այցեր և բացահայտ թափթփվածություն. ինչպես է օրինակ ծառայում Պապիկյանի թիկնապահը
19:25 Մոսկվայում երեկ սկսվել է «Սպայկա»-ի տնօրենի դեմ հարուցված քրեական գործով դատական նիստը
15:00 20 մլրդ դրամ Հայկ Սարգսյանի պատճառով չի մտնի պետբյուջե
14:25 Քրիստինե Վարդանյանը պետք է լինի վերջին դաշնակցականը. Եղոյանի նյարդային ելույթի ժամանակ իրավիճակն ԱԺ-ում լարվեց
18:08 Հայաստանը միտումնավոր մզկիթներում խոզեր, կովեր է պահել՝ մեզ վիրավորելու, նվաստացնելու համար. Ալիև
13:00 Որ հզոր ուժերին է պարտվել Սերժ Սարգսյանը
19:56 Ջրի միջոցով ինֆեկցիոն վարակներ ենք ունենալու, նախարարությունը պետք է մի կողմ դնի ամբիցիաներն ու գործով զբաղվի
18:35 Գառնիում եղբայրները տեղափոխվել են հիվանդանոց․ կասկածյալների մեջ են վարչական ղեկավարի ազգականները, ովքեր գործի են դրել շինարարական գործիքներ
09:57 Ուկրաինան հարվածել է Սիզրանի նավթավերամշակման գործարանին և Տագանրոգում գտնվող Ozon-ի պահեստին
18:48 Գյումրիում ՌԴ ռազմաբազային իրական այլընտրանք չկա․ Զախարովա

Ձեզ գուցե հետաքրքրի