Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 4 ամիս առաջ - 16:59 28-04-2026

Իշխանությունը միտված է ԵՄ անդամակցել, բայց բավարար քայլեր չի անում

Մերի Հակոբյան

Լրագրող

«Հանուն Հանրապետության» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Մեհրաբյանը Oragir.News-ի հետ զրույցում անդրադարձավ Եվրամիության անդամակցության շուրջ Հայաստանի իշխանությունների քաղաքականությանը՝ ընդգծելով, որ գործընթացը կա, սակայն բավարար մակարդակի վրա չէ։

«Ես հակված եմ ելնելու այն կանխավարկածից, որ իշխանություններն, այնուամենայնիվ, միտված են Եվրամիության անդամակցությանը, համենայնդեպս արված քայլերը այլ տրամաբանությամբ դժվար կլինի բացատրել»,– նշեց նա։

Մեհրաբյանի խոսքով՝ ԵՄ անդամակցության վերաբերյալ այսօր արվող հայտարարությունները զգուշավոր են, ինչը պայմանավորված է ներքաղաքական և արտաքին գործոններով։

«Կարծում եմ՝ քանի դեռ ընտրությունները չեն ավարտվել և քաղաքական հանգուցալուծումը հստակ չէ, պաշտոնական Երևանը կշարունակի զգուշավոր, որոշ դեպքերում նաև անորոշ հայտարարություններ անել»,– ասաց նա։

Նա նաև ընդգծել է, որ հասարակության շրջանում արդարացի հարցեր են առաջանում՝ կապված ԵՄ ինտեգրման գործընթացի տեմպերի հետ։

«Մինչև հիմա ինչո՞ւ Հայաստանը ավելի վճռական քայլեր չէր անում։ Այս հարցն իրավունք ունի հնչելու։ Եվ այդ հարցն այս պահին չունի պատասխան, բացի տարբեր արդարացումներից»,– նշեց Մեհրաբյանը։

Հարցին՝ արդյոք նման զգուշավորությունը պայմանավորվա՞ծ է նաև Ռուսաստանի արձագանքով և հնարավոր աջակցությունը չկորցնելու մտահոգությամբ, Մեհրաբյանը նշեց, որ խոսքը ոչ թե «աջակցություն ստանալու» մասին է, այլ արտաքին ճնշումների և հարաբերությունների բալանսավորման փորձի։

«Խոսքը վախի մասին չէ, այլ այն մասին, որ Ռուսաստանը թշնամական վերաբերմունք է ցուցաբերում Հայաստանի ցանկացած քայլի նկատմամբ, որն ամրապնդում է մեր սուվերենությունը։ Այդ պատճառով իշխանությունները փորձում են հնարավորինս զգուշավոր գործել»,– ասաց նա։

Մեհրաբյանի գնահատմամբ՝ ընտրություններից հետո հնարավոր է նոր քաղաքական փուլ, որը կարող է փոխել ԵՄ-ին միանալու գործընթացի դինամիկան։

«Եթե ընտրություններից հետո ձևավորվի ժողովրդավարական ուժերի հստակ գերակայություն, պաշտոնական Երևանը ավելի լայն հնարավորություններ կունենա պետական շահերից բխող քայլերն իրականություն դարձնելու համար»,– նշեց նա։

Հիշեցնենք՝ նախօրեին ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը «ԵՄ–ն որպես ռազմավարական գործընկեր. հեռանկարներ Արևելյան Եվրոպայից, Հարավային Կովկասից և Կենտրոնական Ասիայից» խորագրով պանելային քննարկմանն՝ անդրադառնալով 2025-ին ընդունած ԵՄ–ին անդամակցության գործընթաց սկսելու մասին օրենքին, ասել էր հետևյալը՝ «Մենք, իհարկե, միամտաբար չենք կարծում, որ 2028թ.-ին կամ 2030թ.-ին Հայաստանը կդառնա ԵՄ-ի անդամ պետություն»։

Մերի Հակոբյան

Ամենից շատ դիտված

21:25 Ամեն նոր պաշտոնի հետ նոր կին է ունենում. Տեր Վրթանեսը` Ալեն Սիմոնյանի մասին
21:55 3 գյուղ` 1 տրանսպորտի հույսին․ մարդիկ ոտքի վրա ու ճզմված են հասնում տուն
09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
23:03 Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի ողբերգական վթարից տուժած ընտանիքը դեռ ապաքինվում է․ երեխաներից մեկին վերջերս վիրահատել են
17:22 Երգչուհի Լոբոդան կադրեր է հրապարակել Ալեն Սիմոնյանի հարսանեկան արարողությունից
18:38 Հանդիսատեսը 30 րոպե պինդ գրկել էր ինձ. Սիրուշոյի անդրադարձը Coca-Cola Fest 2026-ի ելույթին
23:15 ԱՄՆ-ն ցանկանում է մինչև ձմեռ հասնել պատերազմի դեէսկալացիայի․ Զելենսկի
18:03 Ի՞նչ է թաքցնում նախկին ԱԽՔ-ն ու ինչո՞ւ չի գրում պատերազմի մասին
21:39 Կեղծ պիտակներ և ստերջացված ու հղի շներ
22:02 Ագրարային քաղաքականություն չունենալու գինը. ձկնարդյունաբերության ճգնաժամն ու ազատ շուկայի տապալումը