copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 23:28 13-09-2021

Սերբիան հրաժարվել է անդամակցել ԵՄ-ին՝ մինչև Կոսովոյի խնդրի լուծումը

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել է, որ Բելգրադը չի անդամակցի Եվրամիությանը, քանի դեռ Կոսովոյի խնդիրը չի լուծվել: Այս հայտարարությունն արել է Սերբիայի պետության ղեկավարը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի՝ երկրի մայրաքաղաք կատարած այցի ժամանակ:

«Մենք չենք դառնա ԵՄ անդամ, քանի դեռ այս խնդիրը չի լուծվել. գիտենք, թե որքան դժվար և խնդրահարույց է այս հարցը», - ընդգծել է Վուչիչը:

Հիշեցնենք, որ Սերբիան չի ճանաչում ինքնահռչակ Կոսովոյի Հանրապետությունը: Միևնույն ժամանակ, Կոսովոյի ալբանացիները վայելում են ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի, ինչպես նաև Եվրամիության աջակցությունը: Չլուծված տարածքային խնդրի առկայությունը Եվրամիության և Սերբիայի հարաբերությունների հիմնական խոչընդոտներից մեկն է:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից