copy image url
Մամուլ 2 ամիս առաջ - 07:43 28-04-2026

Շոշափելի «վայրիվերումներ» խոշոր հարկատուների ցանկում. Փաստ


«Փաստ» օրաթերթը գրում է.

Հետաքրքիր «իրադարձություններ» են տեղի ունենում Հայաստանի 1000 խոշոր հարկատուների ցանկում: Եթե դիտարկելու լինենք խոշորների մեջ ամենախոշորների հիսնյակը, ապա հատկապես այստեղ կան էական «վայրիվերումներ»:

Մինչ դրանց անդրադառնալը, սակայն, նշենք, որ 2025 թ. հունվար-մարտ ամիսների հարկատուների ցանկում դարձյալ տոկոսային հարաբերությամբ գերակշռում են ներմուծող ու առևտրով զբաղվող կազմակերպությունները. նրանց թիվը 14-ն է: Հաջորդը բանկերն են. եթե 2025 թ. տարեկան ցուցանիշներով հիսնյակում 8 բանկ էր, ապա այս տարվա առաջին եռամսյակի ցուցանիշներով՝ 6 («Ամերիաբանկ», «Արդշինբանկ», «Ակբա» բանկ, «Էվոկա» բանկ, «Ինեկոբանկ», «Ֆասթ» բանկ): Այ, այստեղ արդեն գործ ունենք հիմնական տեղաշարժերից մեկի հետ: Հիսնյակում է հայտնվել «Ֆասթ» բանկը՝ արձանագրելով ամենամեծ «թռիչքներից» մեկը. եթե 2025 թ. առաջին եռամսյակում այս բանկը 93-րդն էր, իսկ 2025 թ. տարեկան ցուցանիշներով 75-րդը, ապա այս անգամ արդեն այն 48-րդ տեղում է:
Քանակական առումով նվազում կա նաև արտադրողների ցանկում (ինչպես միշտ, հանքարդյունաբերությունը հաշվարկում ենք առանձին): Եթե 2025 թ. տարեկան արդյունքներով լավագույն հիսնյակում գոնե 10 արտադրող կար, ապա այս տարվա առաջին եռամսյակում նրանց թիվը 7-ն է: Այստեղ էլ ուշագրավ է «Ջերմուկ գրուպի» կտրուկ անկումը. այս ընկերությունը 2025 թ. առաջին եռամսյակում 15-րդն էր, 2025 թ. տարեկան ցուցանիշներով 36-րդն էր, իսկ հիմա արդեն մեկ տարվա ընթացքում փաստացի իջել է 80 հորիզոնականով և հայտնվել 95րդ տեղում:

Ինչ վերաբերում է կոնկրետ սննդամթերքի արդյունաբերությանը, ապա հիսնյակում երկու ընկերություն է, իսկ եթե հաշվի ենք առնում նաև ջրեղենի և խմիչքների արտադրությունը, ապա՝ երեք:
Այս տարվա առաջին եռամսյակի տվյալներով Հայաստանի սննդի արդյունաբերության ընդգծված առաջատարը «Աթենք» մսամթերքի գործարանն է, որը տարիներ շարունակ եղել է իր ոլորտի առաջատարը, իսկ հիմա փաստացի նաև գլխավորում է ընդհանրապես սննդամթերքի արդյունաբերության ցանկը: «Աթենքը» 1000 խոշոր հարկատուների ցանկում 27-րդն է:

34-րդ հորիզոնականում «Կոկա Կոլա ՀԲՔ Արմենիա» ընկերությունն է, 43-րդ հորիզոնականում՝ «Գրանդ Քենդին», որոնք ևս մշտապես խոշոր հարկատուների լավագույն հիսնյակում են լինում: Ի դեպ, հավելենք, որ 50 խոշոր հարկատուների մեջ ծխախոտի արտադրությամբ զբաղվող միանգամից 3 ընկերություն կա:
Ինչ վերաբերում է հանքարդյունաբերությանը, ինչի մասին նշեցինք վերևում, ապա այս ոլորտի հինգ կազմակերպություն է լավագույն հիսնյակում: Այստեղ էլ, ինչպես միշտ, ընդգծված առաջատարը «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն» է, որը նաև Հայաստանի տնտեսության հիմնական հենասյուներից մեկն է և մշտապես լավագույն եռյակում է:

Հավելենք նաև, որ հիսնյակում են, այսպես կոչված, «կոմունալ» ոլորտի ընկերությունները («Գազպրոմ Արմենիա, ՀԷՑ, «Վեոլիա ջուր»), ինչպես նաև կապի օպերատորները («Վիվա Արմենիա», «Յուքոմ», «Տելեկոմ Արմենիա»): Հիսնյակը եզրափակում է «Դոմուս» ընկերությունը, որը խոշոր հարկատուների առաջին հիսնյակում է եղել նաև անցած տարվա նույն ժամանակահատվածի արդյունքներով:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի՝ 28․ 04․ 26

Ամենից շատ դիտված

16:46 Ռուսաստանը թույլատրել է բանակում ավազակների ու թմրավաճառների հավաքագրումը՝ ռազմական խոշոր կորուստների ֆոնին
23:34 Էրեբունու կրակոցների գործով ձերբակալել են ոստիկանության գնդապետ Արմեն Հակոբյանի եղբորը. ArmLur.am
21:23 Էսօր ամենաշքեղ մամայիս ծնունդն ա. Լուիզա Ներսիսյանի դստեր շնորհավորանքն ու կեսգիշերային անակնկալը
17:35 Ծորակից եկող ջրից սատկած լեշի հոտ էր գալիս․ ֆեյսբուքյան օգտատեր
23:19 Ներքին Հանդի դիրքերում հայտնաբերվել է «Lexus» ու վարորդի մարմինը․ մահացածը Արցախյան բոլոր պատերազմների ամենաակտիվ մասնակիցներից է եղել
19:28 Գործարանը չպետք է դադարեցնի իր գործունեությունը․ Պապոյանն այցելել է «Արարատցեմենտ»
18:02 Աշխատավարձերի խորը բևեռացում «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ում. ղեկավարման խնդի՞ր, թե՞ անարդարություն
20:38 Դիտարկում եմ Իրանին զանգվածային հարված հասցնելու հարցը, որը կլինի ավելի հզոր, քան բոլոր նախորդները․ Թրամփ
18:25 Wildberries-ի վաճառողները բողոքում են անօդաչուների հարվածներից հետո աջակցության բացակայությունից և ցածր փոխհատուցումներից
23:57 Աննախադեպ գտածո Էրեբունիում. հայտնաբերվել է մ.թ.ա. 7-6-րդ դարերի եզակի որմնանկար