copy image url
Արտաքին 2 ամիս առաջ - 00:01 27-04-2026

Զելենսկին պատմել է, թե ինչի վրա Ուկրաինան կծախսի ԵՄ 90 միլիարդ եվրոյի վարկի առաջին տրանշը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր Telegram-ալիքում հայտարարել է, որ ԵՄ-ի կողմից 90 միլիարդ եվրոյի վարկի շրջանակում տրամադրվող առաջին տրանշը կծախսվի սպառազինության արտադրության և էներգետիկայի պաշտպանության վրա. հայտնում են ուկրաինական լրատվամիջոցները։

«90 միլիարդ եվրոյի հաստատված եվրոպական աջակցության փաթեթի շրջանակում առաջին տրանշն ուղղելու ենք ներքին արտադրությանը՝ Ուկրաինայի պաշտպանության համար։ Խոսքը անօդաչու թռչող սարքերի և miltech-ի ամբողջ ուղղության մասին է»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Որպես երկրորդ ուղղություն՝ Զելենսկին նշել է էներգետիկան։ Նա ընդգծել է, որ մինչև հաջորդ ձմեռ անհրաժեշտ է առավելագույնս պաշտպանել այն ամենը, ինչ կարող է անել պետությունը։

«Դրա համար, բացի տեղական բյուջեներից, նախատեսված է միջոցների մի մասը, որը մենք կկարողանանք հատկացնել կենտրոնական բյուջեից։ Համալրումը կատարվելու է նաև 90 միլիարդանոց փաթեթի այս տրանշներից։ Մենք նախատեսում ենք դրանցից մի քանի միլիարդն ուղղել հենց էներգետիկայի պաշտպանությանը»,- ասել է նախագահը։

Նա հավելել է, որ այս հարցը քննարկվել է եվրոպական առաջնորդների հետ Կիպրոսում։

Ավելի վաղ՝ ապրիլի 23-ին, Եվրոպական խորհուրդը համաձայնեցրել էր Ուկրաինային 90 միլիարդ եվրոյի վարկի տրամադրումը։ Դրա մարումն իրականացվելու է ռուսաստանյան սառեցված ակտիվների հաշվին։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը
10:05 Ռուսաստանը դատարկում է ոսկու պաշարները. 2002 թ․-ից ի վեր ամենախոշոր վաճառքը