Ուղիղ եթեր
Օրակարգ 1 ամիս առաջ - 21:00 24-04-2026

Օրակարգ․ Փաշինյանը պարտության սիմվոլ է․ զինվորականներին կոչ եմ անում որոշում կայացնել․ Հայկ Դեմոյան

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Oragir.News-ի «Օրակարգ» հաղորդաշարի հյուրը պատմական գիտությունների դոկտոր, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանն է։

Հարցազրույցի շրջանակներում Հայկ Դեմոյանի հետ զրուցել ենք Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ Նիկոլ Փաշինյանի հղած ուղերձի և դրանում տեղ գտած շեշտադրումների, այս օրը Հայաստանում պետական մակարդակով միջոցառումներ չկազմակերպելու պատճառների, նախօրեին կայացած ջահերով երթի, Թուրքիայի դրոշն այրելու միջադեպի, իր համար դրա անընդունելիության պատճառների, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը կրկին ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթությունների շարքին դասելու նպատակահարմարության, Ցեղասպանության հուշահամալիրում իրականացված շինարարության, դրանում տեղ գտած ռիսկերի, ինչպես նաև օրակարգային մի շարք այլ հարցերի վերաբերյալ։

Հայկ Դեմոյանը նկատեց՝ իր համար ամենաամոթալի տեսարանն այն կլինի, երբ տեսնի, թե ինչպես է պարտության սիմվոլ Նիկոլ Փաշինյանը ռազմական շքերթ ընդունում։ «Ալիևը չի վախենա, ինչ որ դուք ցույց տաք, բայց ինձ համար շատ հուզիչ կլինի տեսնել բանակը դավաճանած Նիկոլ Փաշինյան, պատերազմ սպասարկած, պարտության սիմվոլ Նիկոլ Փաշինյան, կողքին կանգնած Անդրանիկ Քոչարյան, որը համարում էր, որ պարտադիր զինվորական ծառայությունը դա ստորացուցիչ մի բան է, որ իր տղաները շատ բարձր են, չեն կարող, այս երկուսը պետք է շքերթ ընդունեն և պատիվ տալով պետք է անցնի մեր բանակի սպայակազմը։ Դա ամենաամոթալի տեսարանն է, որը ես կարող եմ երբևէ պատկերացնել՝ որպես պատմաբան, ոչ միայն ՀՀ քաղաքացի»,- ասաց նա։

Հարցադրմանը՝ զինվորականներին հորդորում է չմասնակցե՞լ՝ Դեմոյանն արձագանքեց․

«Շատ շքերթներ են եղել ժամանակին, երբ որ դա հեղաշրժման պատճառ է դարձել, նույնիսկ վատ ղեկավարությանը գնդակայել են հենց շքերին, բայց ես կոչ չեմ անում։ Ես կոչ եմ անում մինչև շքերթը որոշում կայացնել շքերթը բոտկոտելու առումով, որովհետև այդ շքերթը դա բանակը քաղաքական բուտաֆորիայի վերածելու միջոց է, և դա կլինի շատ ամոթալի տեսարան, որովհետև հպարտանալու ոչ մի բան չունենք․ պարտության տարած, պարտություն սպասարկող ձեր իսկ զինվոր և սպա գործընկերներին դավաճանած անձը չի կարող շքերթ ընդունել»։

Մեր զրուցակցի խոսքով՝ ՔՊ-ն զոհերի հիշատակի վրա «տռճիկ է տալիս»։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
17:28 ՔՊ-ականները Լիճքում ծեծել են «Ուժեղ Հայաստան»-ի վստահված անձին, որը Գնել Սանոսյանի հորաքրոջ տղան է
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
09:34 Արմավիրի մարզպետը ՔՊ շրջանակներում հայտարարել է, որ Նորապատում «Ուժեղ Հայաստան»-ը ձայն չի հավաքելու. Yerevan.Today
20:35 Որպես ՀՀ քաղաքացի՝ հունիսի 7-ին պարտավոր եմ մասնակցել ընտրությանը. Հենրիխ Մխիթարյան
19:39 Մահացել է Ժակ Շիրակի այրին
07:37 Վաղ առավոտից Գյումրիում խուզարկություններ և ձերբակալություններ են
09:38 Քաղցկեղի դեմ երկարատև պայքարից հետո կյանքից հեռացել է Խաչատուր Հունանյանը.
22:21 Երբ հայտագրվեցի՝ մտածում էի՝ գոնե առաջին փուլն անցնեմ. Սամվել Մալոյան
14:22 Մեր գլխավոր ակտիվիստներին ձերբակալում են, որ չկարողանան գնալ ընտրության․ Սամվել Կարապետյան