Oragir.News-ի «
Օրակարգ» հաղորդաշարի հյուրը պատմական գիտությունների դոկտոր, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանն է։
Հարցազրույցի շրջանակում Հայկ Դեմոյանի հետ զրուցել ենք Հայաստանում հունիսի 7-ին կայացած ԱԺ ընտրությունների արդյունքների, դրանց պատճառների, Սահմանադրական դատարանում ընթացող բողոքարկման և սպասվող որոշման կանխատեսելիության, Նիկոլ Փաշինյանի վերընտրվելու հետևանքների, Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու որոշման, ՀՀ իշխանությունների արձագանքի, Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու ուղիների, ինչպես նաև օրակարգային մի շարք այլ հարցերի շուրջ։
Հայկ Դեմոյանը քաղաքական ուժերին կոչ է անում ՍԴ-ից հույսեր չունենալ՝ նշելով, որ այնտեղ շատ «հովակիմյաններ» կան։
«Ես տվեցի ձևակերպում՝ Սահմանադրական դատարանից հույս չունենաք։ Հասկանալի է, որ այնտեղ «հովակիմյաններ» շատ կան, և կանխատեսելի է, թե ինչ պետք է լինի։ Ի վերջո, Նիկոլը հո ժամը 2-ին պարապ տեղը դուրս չեկավ. նա եկավ ու ասաց, որ «իշխանությունն իմն ա»։
Ժամանակին այդպիսի վատ ավանդույթ կար։ Հիշում եմ 1996 թվականը, երբ ասվեց՝ ինչ էլ որ քվեարկեք... (Լևոն Տեր-Պետրոսյանն է ընտրվելու)։ Եվ այդ ժամը 2-ի հայտարարությունն ինձ շատ հիշեցրեց 30 տարվա վաղեմության այն շամպայնի բաժակը։ Հիշո՞ւմ եք՝ շամպայնի բաժակով Լևոն Տեր-Պետրոսյանը շնորհավորեց իրենց հաղթանակը, բայց այն շատ կարճ տևեց։
Այսօր դա դաջված է ՔՊ-ականների դեմքին։ Նրանք կանխատեսում են իրենց շուտափույթ հեռացումը, բայց, երևի, լավ չեն կանխատեսում, թե ինչ պատիժ է իրենց սպասում»,- ասաց նա՝ մանրամասնելով, որ ՔՊ-ականներին պատմությունն է պատժելու։
Հայկ Դեմոյանի համոզմամբ՝ այս ընտրություններով Հայաստանը բաժանվեց Ռուսաստանի և Արևմուտքի միջև։
Մանրամասները՝ հարցազրույցում․