Ուղիղ եթեր
Օրակարգ 2 ամիս առաջ - 20:00 12-03-2026

Օրակարգ․ Էդիտա Գզոյանը «բոբո» բառեր էր ասել․ նրան ճնշել են, որ հեռանա․ Հայկ Դեմոյան

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Oragir.News-ի «Օրակարգ» հաղորդաշարի հյուրը պատմական գիտությունների դոկտոր, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանն է։

Հարցազրույցի շրջանակներում Հայկ Դեմոյանի հետ զրուցել ենք Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանի պաշտոնանկության պատճառների, նրա նկատմամբ գործադրված ճնշումների, թանգարան-ինստիտուտի աշխատակիցների կողմից վերջինիս ցուցաբերվող աջակցության և Նիկոլ Փաշինյանին ուղղված նամակի, սպասվող խորհրդարանական ընտրությունների, ընդդիմության կողմից Փաշինյանին լեգիտիմացնելու միտումների, հայ-թուրքական հարաբերությունների, դրանցում սպասվող զարգացումների, Եվրոպական խորհրդարանում Փաշինյանի վերջին ելույթի, դրանում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին գովերգելու և Ամենայն հայոց կաթողիկոսին թիրախավորելու շարժառիթների, ինչպես նաև օրակարգային մի շարք այլ հարցերի վերաբերյալ։

Հայկ Դեմոյանը նշում է, որ Էդիտա Գզոյանին ստիպել են, որ նա հեռանա, քանի որ «բոբո» բառեր էր ասել։

«Ես չեմ կարծում, որ Էդիտա Գզոյանը սկանդալի առիթ է տվել Վենսի այցի ժամանակ: Եկեք այսպես ճիշտ շարադրենք՝ Էդիտա Գզոյանն ի պաշտոն է արել է այն, ինչը որ անում էինք նախկինում իմ օրոք, երևի նախկինի ժամանակ․ պետական արարողակարգային այցերի ժամանակ պատմվում է այն, ինչն առնչվում է Հայոց ցեղասպանության պատմությանը, ինչն առնչվում է հուշահամալիրի պատմությանը և ինչը կա փաստացի հուշահամալիրի տարածքում։ Այսինքն՝ այստեղ որևէ շեղում, որևէ սկանդալի առիթ տվող կամ քննադատելու Էդիտա Գզոյանը չի տվել։ Այստեղ արձանագրենք, որ ինքը մեղավոր չի, այսպես ասեմ։

Հիմա ինչ է տեղի ունեցել․ տեղի է ունեցել շատ վատ բան, որի գնահատականները դեռ չի տրվել։ Ճնշում է գործադրել անձի նկատմամբ շատ բարձր նաև տեղից, եթե ակնարկներն էլ դիտարկենք որպես առնչություն ունեցող՝ Ազգային ժողովի ամբիոնից, ստիպել են տնօրենին՝ գործող տնօրենին, որպեսզի նա հեռանա, որովհետև նա իրենց պատկերացմամբ ճիշտ չի կողմնորոշվել և այն «բոբո» բառերը, արգելված, տաբուացված բառերը օգտագործել է այդպիսի բարձրաստիճան այցի ժամանակ: Ըստ որում, չկա որևէ ուղեցույց տնօրենին, որ դրանք պետք է հանել շրջանառությունից։ Դա գրաքննություն էլ չի»,- ասաց նա՝ նկատելով, որ Հայաստանի Աբդուլհամիդիկը փաստացի արգելում է Արցախ բառն օգտագործել։

Դեմոյանի գնահատմամբ՝ Նիկոլ Փաշինյանը պետության չգոյության գլխավոր խորհրդանիշն է․ «Մենք ապրում ենք մի գրոտեսկային իրականության մեջ, որտեղ ամեն ոլորտը հասարակական գործունեության, քաղաքական կյանքի դա գրոտեսկ է, դա իրական չի, և սա վտանգավոր է այն աստիճանով, որ մենք արձանագրում ենք պետականության չգոյությունը։ Էն որ իրենք ուզում են ասեն՝ պետականությունը կայացավ, (Արցախը կորցրինք, Հայաստանը գտանք), hա, դա հոգեբուժարաններում համապատասխան սենյակներ և պրոցեդուրա են տալիս դրան։ Որովհետև իրավիճակը սթափ գնահատող մարդիկ տալիս են գնահատական՝ պետության չգոյության մասին է, իսկ Նիկոլ Փաշինյանն իր ՔՊ-ով հանդերձ գլխավոր խորհրդանշանն է պետության անկման և չգոյության»։

Մեր զրուցակիցը նկատեց՝ Ծիծեռնակաբերդը պղծվել է ու ոչնչացվել։

Մանրամասները՝ հարցազրույցում․

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար
21:38 Հայկ Մարությանը Փաշինյանին հրավիրեց բանավեճի և հեռացավ դահլիճից