copy image url
Ներքին 4 ամիս առաջ - 10:32 23-04-2026

Գյուլագարակի նախկին ղեկավարի խորհրդականի կողմից հափշտակված 8 հողամասը վերադարձվել է համայնքին

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Լոռու մարզի Գյուլագարակ համայնքի նախկին ղեկավարի խորհրդական Վ.Ա.-ն օգտվելով համայնքի ղեկավարի բացակայության հանգամանքից, 2021 թվականի հուլիսի 13-ի թվագրմամբ կազմել է համայնքի ղեկավարի կողմից տրվող՝ Գյուլագարակում գտնվող 8 հողամասի հիմքերը վերականգնելու և իր ծնողին՝ Ա․Մ․-ին, հողամաս վերահատկացնելու մասին կեղծ որոշումներ։ Այս մասին տեղեկանում ենք Քննչական կոմիտեից։

Այնուհետև, Ա․Մ․-ն օգտագործելով կեղծ որոշումները՝ 2021 թվականի նոյեմբերի 25-ին 8 հողամասի նկատմամբ ձեռք է բերել սեփականության իրավունք, իսկ Վ.Ա.-ն դեկտեմբերի 15-ին իր և Ա.Մ.-ի միջև կնքված անշարժ գույքի նվիրատվության պայմանագրերի օգտագործման արդյունքում՝ 4 մլն 250 հզր 400 ՀՀ դրամով 8 անշարժ գույքի նկատմամբ ձեռք է բերել սեփականության իրավունք՝ խարդախությամբ հափշտակելով հողամասերը։

Բացի այդ, Վ.Ա.-ն 2021 թվականի սեպտեմբերի 13-ի թվագրմամբ կազմել է նաև հիշյալ հողամասերի չափագրման հատակագծեր, որոնցում Գյուլագարակ համայնքի ղեկավարի հաստատման համար նախատեսված տեղում կատարվել են բովանդակությամբ կեղծ գրառումներ։

Մասնավորապես՝ տվյալ պահին համայնքի ղեկավար չհանդիսացող Մ.Գ.-ի անվան դիմաց կատարվել է ստորագրություն և դրվել Գյուլագարակի համայնքապետարանի աշխատակազմի կնիքի դրոշմը՝ նույն համայնքի ղեկավարի կնիքի դրոշմի փոխարեն:

Քրեական վարույթի նախաքննության ընթացքում Վ.Ա.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (խոշոր չափերով խարդախությունը) և 457-րդ հոդվածի 1-ին մասով (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր կեղծելը կամ կեղծ փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր իրացնելը, պատրաստելը կամ օգտագործելը)։

Քրեական վարույթի նախաքննության ընթացքում հողամասերը վերադարձվել են համայնքին:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
23:55 Զելենսկին աջակցել է եռակողմ բանակցությունների վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկին
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
12:53 Ես վերադարձրի ՀՀ անձնագիրս, այլևս երբեք Հայաստան չեմ գա. Նորատ Տեր-Գրիգորյանց
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ
19:48 Ուիթքոֆի և Քուշների հետ բանակցությունների 2 փուլերն ավարտվեցին․ սկսվում է 3-րդը․ Զելենսկի