Օրակարգ 4 ամիս առաջ - 20:00 22-04-2026

Օրակարգ․ Փաշինյանն ավտոմատների փոխարեն Ալիևի նկարով է մտնում ընտրատեղամասեր․ Վարդան Հարությունյան

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Oragir.News-ի «Օրակարգ» հաղորդաշարի հյուրը իրավապաշտպան Վարդան Հարությունյանն է։

Հաղորդաշարի շրջանակներում Վարդան Հարությունյանի հետ զրուցել ենք Հայաստանում կայանալիք ընտրություններին արտաքին դերակատարների միջամտության, Փաշինյանին ցուցաբերվող արտաքին աջակցության պատճառների, ընդդիմադիր դերակատարների գործողությունների, Նիկոլ Փաշինյանի կողմից հանրությանը պատերազմով շանտաժ անելու քաղաքականության և դրա հնարավոր ազդեցության, ընտրական գործընթացների նկատմամբ քաղաքացիների անտարբերության պատճառների, Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման գործընթացում առաջընթացի բացակայության, ինչպես նաև օրակարգային մի շարք այլ հարցերի վերաբերյալ։

Վարդան Հարությունյանը նկատում է՝ Նիկոլ Փաշինյանն ավտոմատների փոխարեն Իլհամ Ալիևի նկարով է մտնում ընտրատեղամասեր։ «90-ականների ամենավերջին՝ ամենա, ամենավերջին և 2000-ականների սկզբներին (դուք երիտասարդ եք եղել, չեք հիշի) կար այսպիսի ավանդություն, թե սովորություն՝ ընտրատեղամասեր էին մտնում ավտոմատներով, սպառնալով, կրակում էին նույնիսկ օդ։ Այսօր Նիկոլ Փաշինյանը որոշել է ընտրատեղամասեր մտնել Իլհամ Ալիևի նկարով․ էդ ավտոմատների փոխարեն Իլհամ Ալիևի նկարը ձեռքին մտնել, որ «այ եթե դուք ինձ չընտրեք՝ ուրեմն այս մարդը կրակելու է ձեզ վրա, այս մարդը հարձակվելու է ձեր երկրի վրա»»,- ասաց նա՝ այս գործելակերպը որակելով որպես ահաբեկչություն։

Իրավապաշտպանը շեշտեց նաև, որ Փաշինյանը լիովին բավարարում է Ռուսաստանին։

Մանրամասները՝ հարցազրույցում․

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը