Օրակարգ 10 ամիս առաջ - 20:00 28-10-2025

Օրակարգ․ Փաշինյանն ու Ալիևը շտապում են․ ընտրությունները կլինեն արտահերթ․ Խոսրով Հարությունյան

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Oragir.News-ի «Օրակարգ» հաղորդաշարի հյուրը 1992-1993 թվականներին Հայաստանի Հանրապետության վարչապետ Խոսրով Հարությունյանն է։

Հաղորդաշարի շրջանակներում Խոսրով Հարությունյանի հետ զրուցել ենք Հայաստանում ստեղծված իրավիճակի, մասնավորապես՝ խաղաղության առկայության հավաստիացումների, վաշինգտոնյան պայմանավորվածությունների, պարտադիր զինվորական ծառայության ժամկետը կրճատելու որոշման, Հայ Առաքելական եկեղեցու դեմ իրականացվող արշավի, Հովհաննավանքում կայացած ինքնակոչ պատարագի, 2026 թվականին կայանալիք խորհրդարանական ընտրությունների, դրանց ճիշտ պատրաստվելու անհրաժեշտության, ինչպես նաև օրակարգային մի շարք այլ զարգացումների վերաբերյալ։

Խոսրով Հարությունյանը կարծում է, որ թե՛ Նիկոլ Փաշինյանը, թե՛ Իլհամ Ալիևը շտապում են, ուստի, խորհրդարանական ընտրություններն ամենայն հավանականությամբ կլինեն արտահերթ։

«Առաջին բանը, իմ մտքով որ անցավ, որ այդ քալով ընդամենը ոչ միայն նպաստում է Փաշինյանի վերարտադրվելուն, այլ ես կարծում եմ՝ երկուսն էլ թե՛Փաշինյանը, թե՛ Ալիևը շտապում են։ Ես կարծում եմ՝ խոսքը գնում է այլևս արտահերթ ընտրությունների մասին, որովհետև թե՛Փաշինյանը, և թե՛ Ալիևը հասկանում են, որ մինչև եկող տարվա հունիս էնքան բաներ կարող են տեղի ունենալ, այդ թվում նաև իրանա-իսրայելական հակամարտության ոլորտում, որտեղ Ադրբեջանը պարտավորված է լինելու ներքաշվել, իսկ ներքաշվելու համար նա գին է լինելու, այդ գինը կարող է լինել Հայաստանի հարավը՝ Սյունիքը»,- ասաց նա՝ ուշադրություն հրավիրելով այն բանին, որ Հայաստանի ապաշրջափակման պնդումներով իշխանությունը փորձելու է հիմնավորել արտահերթ ընտրություններ անցկացնելու անհրաժեշտությունը։

Հարությունյանի դիտարկմամբ՝ Իլհամ Ալիևը նպաստում է Նիկոլ Փաշինյանի իշխանության վերարտադրմանը։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
13:06 Գործադուլ են սկսել SPAYKA ընկերության բանվորները
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ

Ձեզ գուցե հետաքրքրի