Օրակարգ 9 ամիս առաջ - 20:00 06-11-2025

Օրակարգ․ Փաշինյանն Ադրբեջանին և Թուրքիային դարձրել է Հայաստանում օրակարգ թելադրող․ Աբրահամ Գասպարյան

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Oragir․News-ի «Օրակարգ» հաղորդաշարի հյուրը «Ջենեսիս Արմենիա» ուղեղային կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Աբրահամ Գասպարյանն է։

Հաղորդաշարի շրջանակներում Աբրահամ Գասպարյանի հետ զրուցել ենք իր՝ քաղաքականություն մուտք գործելու պատճառների, համագործակցության հնարավորությունների, իշխանություն գալու դեպքում՝ ծրագրերի և առաջնահերթությունների, Հայաստանի շուրջ ծավալվող զարգացումների, մասնավորապես՝ Ադրբեջանի նախագահի վերջին հոխորտանքների, դրանց ՀՀ իշխանությունների զուսպ արձագանքի, Ադրբեջանի և Թուրքիայի կողմից Փաշինյանի վերընտրությանը նպաստելու միտումների, այդ համատեքստում նախքան 2026-ի ընտրությունները հիշյալ երկրների հետ կարգավորման գործընթացում հնարավոր զարգացումների, Հայ Առաքելական եկեղեցու դեմ իրականացվող արշավի և դրանից բխող սպառնալիքների, ինչպես նաև օրակարգային մի շարք այլ հարցերի վերաբերյալ։

Աբրահամ Գասպարյանը շեշտում է՝ Նիկոլ Փաշինյանն Ադրբեջանին և Թուրքիային դարձրել է Հայաստանի ներքին խաղացող՝ օրակարգ թելադրող։ «Այս իշխանության ամենամեծ բերած ողբերգությունը, ես պատերազմի մասին չեմ խոսում, ներքաղաքական ողբերգության մասին եմ խոսում, ինքն Ադրբեջանին և Թուրքիային դարձրեց Հայաստանի ներքին խաղացող՝ օրակարգ թելադրող։ Փաշինյանի քաղաքական ինդուլգենցիայի և քաղաքական դժոխքում հայտնվելու խաղաթղթերը գտնվում են Անկարայում և Բաքվում, ինքն է որոշում: Դրա ականատեսը մենք եղանք 21 թվականի փետրվար-մարտ ամիսներին նաև, երբ ցանկացած մտածողություն հանդիպում էր բացառապես բացաապես Թուրքիայի և Ադրբեջանի և այս իշխանության դիմադրությանը»,- ասաց նա։

Խոսքը մասնավորապես 2021 թվականի փետրվարի 25-ին ԳՇ այն ժամանակվա վերնախավի հայտարարության մասին էր, որն աշխարհում միայն Հայաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի իշխանությունները ռազմական հեղաշրջման փորձ։ «Այո, բացառապես և ես լավ հիշում եմ՝ այն ժամանակ ասացի, որ ավելի լավ է մարդ մեռնի, քան անփառունակ ապրի՝ ստանալով, հա՞, հայի մասին է խոսքը, Հայաստանի ղեկավար լինես ու Թուրքիայի և Ադրբեջանի աջակցություն ունենաս, այդ հարցը։ Հիմա նույնն էլ կատարվելու է։ Ես վստահ եմ, որ սրանց վերարտադրման համար Թուրքիան և Ադրբեջանը ամեն ջանք գործադրելու են, որովհետև սա խոստացել է, ինչ-որ է բաներ խոստացել, չգիտենք՝ ինչ է խոստացել, գուցե խաբել է, գուցե իրեն գժի տեղ է դրել»,- նկատում է Գասպարյանը։

Քաղաքագետը համոզմունք հայտնեց նաև, որ այն ինչ գործող իշխանությունը անում է Հայ Առաքելական եկեղեցու դեմ, իրականում պատերազմ է քրիստոնեության դեմ։

Առավել մանրամասն՝ հարցազրույցում․

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում

Ձեզ գուցե հետաքրքրի