copy image url
Արտաքին 4 ամիս առաջ - 18:06 21-04-2026

Թրամփը մտադիր չէ երկարաձգել Իրանի հետ հրադադարը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի ցանկանում երկարաձգել Իրանի հետ երկշաբաթյա հրադադարը, որի լրանալուն մեկ օր է մնում:

«Ես չեմ ցանկանում երկարաձգել Իրանի հետ կնքված հրադադարի գործողության ժամկետը,- ⁠CNBC հեռուստաընկերության եթերում հայտարարել է նա, - Մենք այդքան ժամանակ չունենք»:

Թրամփը պնդել է, որ Վաշինգտոնն այժմ «բանակցային շահեկան դիրքեր ունի և ի վիճակի է շատ լավ գործարք կնքել»։

Թրամփը նաև հայտարարել է, որ ԱՄՆ-ն կվերսկսի Իրանի դեմ հարձակումները, եթե մոտակա ժամանակում գործարք չկնքվի։

«Ես ակնկալում եմ, որ կլինեն ռմբակոծություններ, որովհետև կարծում եմ՝ այդպես մոտենալն ավելի ճիշտ է։ Բայց մենք պատրաստ ենք գործելու։ Ի վերջո, զինված ուժերը ոգևորված սպասում են՝ գործողության անցնելու», - ասել է նա։

Ամենից շատ դիտված

21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
16:16 Ծնվել է երգիչ, 44-օրյա պատերազմի մասնակից Արթուր Խաչենցի դուստրը
23:12 Լավրովը բացահայտել է Ուկրաինայի վերաբերյալ Թրամփի դիրքորոշման 2 հիմնական կետերը
21:39 Սոցիալական քաղաքականությո՞ւն, թե՞ նախընտրական բարեգործություն Ախուրյանում
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
15:31 Ի՞նչ պատասխանատվությամբ եք տնատեր դարձել, երբ 100 հազարավոր արցախցիներ տնավեր էին դառնում. Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ական պատգամավորին
10:00 Ընտրակաշառք, ապօրինի ծագման գույք, մարդու առևանգում․ Նիկոլ Փաշինյանի «հպարտությունը»
19:03 Բրիտանուհի սկեսուրը՝ հայկական ավանդույթով. Էվելինա Խանոյանը կադրեր է հրապարակել հարսանիքից
20:30 Հայաստանը շուտով Արցախն ու Նախիջևանը վերադարձնելու հնարավորություն է ստանալու․ Ժիրայր Սեֆիլյան
18:20 Գեղարքունիքի փոխմարզպետը պատիժը չկրելու սովորություն ունի