Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 4 ամիս առաջ - 22:30 17-04-2026

Ոնց ասեմ, որ ինձ էլ չտանեն. Սամվել Կարապետյանից վախենում են, դրա համար էլ ձերբակալում են. հարցում

«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Ղումաշյանն օրեր առաջ ձերբակալվել էր։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել էր փաստաբան Արամ Վարդևանյանը, որը ստանձնել է նրա պաշտպանությունը։ Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ Ղումաշյանին բերման են ենթարկել բարեգործության արգելքի խախտման կասկածանքով։

Oragir.News-ը շրջել է Երևանի փողոցներում և քաղաքացիներին հարցրել. «Սամվել Կարապետյանի թիմակիցների ձերբակալությունները քաղաքական հետապնդում համարո՞ւմ եք։ Հավատո՞ւմ եք, որ նրանք ընտրակաշառք են բաժանել»։

Քաղաքացիները հակված էին, որ Գոհար Ղումաշյանի ձերբակալությունը պայմանավորված է քաղաքական հանգամանքներով։

Մի տղամարդ դժվարանում էր ձևակերպել իր միտքը․
«Ոնց ասեմ, որ ճիշտ լինի, ինձ էլ չտանեն իրենց հետ… «горбатого могила исправит»»։

Մի երիտասարդ նշեց․
«Եթե հիմքեր կան, հարց է՝ ինչքան կպահեն, դատավարությունն ինչքան կտևի, մինչև հիմքերը ապացուցվեն»։

Մի կին ասաց, որ հավատում է կաշառքի վարկածին՝ հավելելով․
«Հեռու չի իրենցից, իրենց թիմակիցների մեջ ամբողջը Հանրապետական են»։

Մեկ այլ տղամարդ կտրուկ արձագանքեց․
«Միանշանակ։ Վախենում են, դրա համար են ձերբակալում»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

21:25 Ամեն նոր պաշտոնի հետ նոր կին է ունենում. Տեր Վրթանեսը` Ալեն Սիմոնյանի մասին
21:55 3 գյուղ` 1 տրանսպորտի հույսին․ մարդիկ ոտքի վրա ու ճզմված են հասնում տուն
09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
23:03 Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի ողբերգական վթարից տուժած ընտանիքը դեռ ապաքինվում է․ երեխաներից մեկին վերջերս վիրահատել են
18:38 Հանդիսատեսը 30 րոպե պինդ գրկել էր ինձ. Սիրուշոյի անդրադարձը Coca-Cola Fest 2026-ի ելույթին
12:45 Կոռուպցիոն սկանդալ՝ Գեղարքունիքում. ովքեր են ձերբակալվել և ում «դաբրոյով» են պաշտոններ բաժանել
23:15 ԱՄՆ-ն ցանկանում է մինչև ձմեռ հասնել պատերազմի դեէսկալացիայի․ Զելենսկի
21:39 Կեղծ պիտակներ և ստերջացված ու հղի շներ
22:02 Ագրարային քաղաքականություն չունենալու գինը. ձկնարդյունաբերության ճգնաժամն ու ազատ շուկայի տապալումը
20:45 Ինչու է ինքնահոս ու անֆիլտր ջուրը Հայաստանում ավելի թանկ, քան հարևան երկրներում