copy image url
Արտաքին 3 ամիս առաջ - 23:03 16-04-2026

Իսրայելը և Լիբանանը համաձայնել են 10-օրյա հրադադարի շուրջ. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իսրայելը և Լիբանանը համաձայնել են 10-օրյա հրադադարի շուրջ, որը կսկսվի ապրիլի 16-ից:

Նա այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի և Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունի հետ զրույցներից հետո։

«Ես հենց նոր հիանալի զրույցներ ունեցա Լիբանանի նախագահ Ժոզեֆ Աունի և Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ։ Այս երկու առաջնորդները համաձայնության են եկել, որ իրենց երկրների միջև խաղաղության հասնելու համար պաշտոնապես կսկսեն 10-օրյա հրադադար», -Truth Social կայքում գրել է Թրամփը:

«Երեքշաբթի օրը երկու երկրները 34 տարվա ընթացքում առաջին անգամ հանդիպեցին այստեղ՝ Վաշինգտոնում, մեր մեծ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ։ Ես հանձնարարել եմ փոխնախագահ Ջեյ Դ. Վենսին և պետքարտուղար Ռուբիոյին, ինչպես նաև Միացյալ շտաբների պետերի կոմիտեի նախագահ Դեն Ռազին Քեյնին համագործակցել Իսրայելի և Լիբանանի հետ՝ երկարատև խաղաղության հասնելու համար։ Ինձ համար պատիվ է եղել լուծել աշխարհում 9 պատերազմ, և սա կլինի իմ 10-րդը», - նշել է նա:

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել