Ներքին Տեսանյութ 4 ամիս առաջ - 17:10 16-04-2026

Նույն երեխաներն են, իրավունքները՝ տարբեր․ զինծառայողների ծնողներն ակնկալում են՝ իշխանությունը լուծում առաջարկի

Oragir.News-ի հետ զրույցում կառավարության մոտ ակցիա իրականացնող՝ զինծառայողների ծնողներից մեկը նշեց, որ իրենց հիմնական նպատակը գործընթացը լսելի դարձնելն է և երեխաների իրավունքների վերականգնումը։

«Մենք բոլորս հավաքվել ենք այստեղ, որպեսզի մեր ձայնը ինչ-որ ձևով լսելի դարձնենք։ Ծնողները խոսում են անարդարության մասին, և իսկապես դա կա երեխաների հանդեպ։ Գրեթե նույն հասակակից երեխաներն են՝ նույն դասարաններում սովորած, նույն տարիքային խմբում, և բոլորն ունեն հավասար իրավունքներ։ Մեր պահանջն է, որ վերականգնվեն երեխաների խախտված իրավունքները»,- ասաց նա։

Ծնողի խոսքով՝ իրենք ակնկալում են, որ իշխանությունները առաջարկեն լուծումներ, որոնք կքննարկվեն ծնողների հետ։

«Թե ինչ ձևով լուծում կառաջարկվի պատկան մարմինների կողմից, դա պետք է քննարկվի։ Մեր ձայնը պետք է տեղ հասնի, գործընթաց սկսվի, որպեսզի հասկանանք՝ մեզ ինչ են առաջարկում, և մենք էլ որոշենք՝ ընդունելի՞ են այդ պայմանները, թե՝ ոչ»,- նշեց նա։

Ամենից շատ դիտված

21:25 Ամեն նոր պաշտոնի հետ նոր կին է ունենում. Տեր Վրթանեսը` Ալեն Սիմոնյանի մասին
21:55 3 գյուղ` 1 տրանսպորտի հույսին․ մարդիկ ոտքի վրա ու ճզմված են հասնում տուն
09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
23:03 Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի ողբերգական վթարից տուժած ընտանիքը դեռ ապաքինվում է․ երեխաներից մեկին վերջերս վիրահատել են
12:45 Կոռուպցիոն սկանդալ՝ Գեղարքունիքում. ովքեր են ձերբակալվել և ում «դաբրոյով» են պաշտոններ բաժանել
23:15 ԱՄՆ-ն ցանկանում է մինչև ձմեռ հասնել պատերազմի դեէսկալացիայի․ Զելենսկի
21:39 Կեղծ պիտակներ և ստերջացված ու հղի շներ
22:02 Ագրարային քաղաքականություն չունենալու գինը. ձկնարդյունաբերության ճգնաժամն ու ազատ շուկայի տապալումը
20:45 Ինչու է ինքնահոս ու անֆիլտր ջուրը Հայաստանում ավելի թանկ, քան հարևան երկրներում
21:00 86-ամյա Ալ Պաչինոն չորրորդ անգամ հայր է դարձել. նրա ընկերուհին 29 տարեկան է