copy image url
Ներքին 3 տարի առաջ - 14:45 29-10-2022

Պատմությունը չի տեսել, որ նույն իշխանությունը, նույն երկիրը 2, 3 կապիտուլյացիա ստորագրի. Փաշինյան

2020թ․ նոյեմբերի 9-ի թուղթը որոշ ուժերի կողմից գնահատվեց որպես կապիտուլյացիա, եւ դրա շուրջ շարժումներ ու ասելիքներ կառուցվեցին: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 29-ին, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համագումարի իր ելույթում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Հիմա այդ նույն ուժերը կրծքով պաշտպանում են նոյեմբերի 9-ի հայտարարությունը, ասելով, որ չի կարելի կորցնել այդ փաստաթղթում առկա ձեռքբերումները։ Եւ նրանք, ովքեր մեզ մեղադրում էին 2020թ․ նոյեմբերի 9–ին կապիտուլյացիա ստորագրելու մեջ, հիմա էլ ասում են, որ ես պատրաստվում եմ առաջիկայում կապիտուլյացիա ստորագրել։ Սա ընդհանրապես պատմական նոնսենս է, որովհետև պատմությունը չի տեսել, որ նույն իշխանությունը, նույն երկիրը 2, 3 կապիտուլյացիա ստորագրի։ Այսինքն՝ եթե նոյեմբերի 9-ի փաստաթուղթը կապիտուլյացիա է, ուրեմն վերջ, այլևս կապիտուլյացիա ստորագրելու հնարավորություն չկա։ Եթե կապիտուլյացիա ստորագրելու հնարավորություն կա, ուրեմն՝ նոյեմբերի 9–ի փաստաթուղթը կապիտուլյացիա չէր: »,- ասաց նա։

Փաշինյանի խոսքով` նոյեմբերի 9–ի փաստաթուղթը շատ կարևոր է փաստաթուղթ է․ «Այնտեղ արձանագրված են՝ ԼՂ գոյությունը, ԼՂ շփման գծի գոյությունը, Խաղաղապահների տեղակայումը, Լաչինի միջանցքի գոյությունը որպես ՀՀ հետ կապի միջոց, ապաշրջափակման օրակարգը, փախստականների իրավունքը: Եկեք արձանագրենք մի բան, որ բոլոր նրանք, ովքեր ասում են, որ ես պատրաստվում եմ կապիտուլյացիա ստորագրել, ուրեմն այդ նախադասությունից առաջ հանրությունից պետք է ներողություն խնդրեն նոյեմբերի 9-ը կապիտուլյացվիա անվանելու համար, կամ եթե ներողություն չեն խնդրում, իրավունք չունեն հանրությանը ահաբեկելու նոր կապիտուլյացիայով »:

Փաշինյանը նշեց, որ ինչպես նախորդ շրջանում իրենց առաքելությունը եղել է ՀՀ–ում ժողովրդավարություն հաստատելը, այնպես էլ առաջիկա շրջանում իրենց անելիքը պետք է լինի ՀՀ շուրջ խաղաղություն ապահովելը․ «Եւ սա հեշտ գործ չէ, մանավանդ այն պայմաններում, երբ բոլորիս աչքի առաջ փլուզվում է աշխարհակարգը»։

Նրա համոզմամբ` խաղաղություն հաստատելու համար պետք է ի կատար ածել 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության բոլոր դրույթները, 2021թ․ հունվարի 11–ի հայտարարության բոլոր դրույթները, և, ի վերջո, որոշակի հանգրվանի հասցնել Լեռնային Ղարաբաղի խնդիրը։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից