Ուղիղ եթեր
Օրակարգ 5 ամիս առաջ - 20:00 15-04-2026

Օրակարգ․ ՔՊ-ում արհեստական բարձրության վրա են․ պոկվելու են ու բոլորով ջախջախվեն․ Ժաննա Ալեքսանյան

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Oragir.News-ի «Օրակարգ» հաղորդաշարի հյուրը իրավապաշտպան, «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ նախագահ Ժաննա Ալեքսանյանն է։

Հարցազրույցի շրջանակներում Ժաննա Ալեքսանյանի հետ զրուցել ենք Սամվել Կարապետյանի դատավարության, նրա թիմակից 2 կանանց ձերբակալության, ընտրված խափանման միջոցների, 18-ամյա Դավիթ Մինասյանին կալանքից ազատելու որոշման, դրանում հանրային ճնշման դերի, իշխանության ներկայացուցիչների և նրանց կողմնակիցների կողմից անմեղության կանխավարկածի ոտնահարման դեպքերի, հասարակության բարոյալքման, սպասվող խորհրդարանական ընտրությունների, բանակում խաղաղ պայմաններում մահվան դեպքերի, դրանց պատճառների, ինչպես նաև օրակարգային մի շարք այլ հարցերի վերաբերյալ։

Ժաննա Ալեքսանյանը նկատեց՝ ՔՊ-ում արհեստական բարձության վրա են, սակայն պոկվելու են ու բոլորով ջախջախվեն։

«Շատ խիստ եմ քննադատել ես իրան(Սեյրան Օհանյանին-խմբ․)՝ էդ մահվան դեպքերի համար, կամ ասենք բռնության դեպքերի համար, բայց հիմա որ հետ եմ նայում, մի ծնող կարո՞ղ է ընդունի Պապիկյանը։ Իր մեծությունից չհոգնած մի հատ անձ է ինքը իրեն հայտարարել, ոնց կարող է ինքը ինչ-որ մի ծնողին ընդունի, այդ նույն այդ դատախազը չէ, որ չի իջնում էդ աշակերտներին ընդունի հա։ Իրենք արհեստական ինչ-որ բարձրության վրա են, որը պոկվելու է, բոլորը ընկնելու են ջախջախվեն»,- ասաց նա:

Իրավապաշտպանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը «սնվում է» սադրանքներով ու սկանդալներով։

Մանրամասները՝ հարցազրույցում․

Ամենից շատ դիտված

18:18 Ջավախքը թույլ չի տա վիրավորել իր զավակների հիշատակը. բաց նամակ Փաշինյանին
18:00 ՔՊ պատգամավորը Կոջոյան դպրոցից դուրս է եկել, բայց այնտեղ թողել է իր ամուսնուն
21:36 Ավտոմեքենան վրաերթի է ենթարկել հետիոտնին ու դիմել փախուստի, ապա նա վրաերթի է ենթարկվել «Lada»-ի կողմից․ վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է
22:00 Ինչպես «Ուժեղ Հայաստանի» խորհրդատուն ու փորձագետը «ծախեց» ԵՊՀ–ն
18:32 Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին, իսկ կամրջի վրա՝ նրան պատկանող «բարսետկան»
20:36 Մենք ստիպված եղանք մեր իրավունքը նվաճել մարտի դաշտում. Ալիև
07:15 Գործի է անցել Զարեհ Սարգսյանը. «Կազմակերպեք՝ մտնեմ Նիկոլի մոտ»․ «Իրավունք»
23:59 Զինծառայողի մահվան հանգամանքները չեն պարզվել. ՄԻԵԴ-ը Հայաստանին պարտավորեցրել է վճարել 50 հազ. եվրո փոխհատուցում․ Հետք
16:33 Փրկվել է Մալիշկա գյուղում հայտնաբերված Միջազգային կարմիր ցուցակում և ՀՀ Կարմիր գրքում գրանցված սապսանը. ԲԸՏՄ
17:43 Աշխարհը մեզ տանում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ․ Չեխիայի վարչապետ