Ուղիղ եթեր
Օրակարգ 59 րոպե առաջ - 21:00 10-07-2026

Օրակարգ․ Փառավորվեցի՞ր, «պարո՛ն վարչապետ»․ դու Քոչարյանից վատ վարվեցիր առյուծի հետ․ Ժաննա Ալեքսանյան

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Oragir.News-ի «Օրակարգ» հաղորդաշարի հյուրը իրավապաշտպան, «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ նախագահ Ժաննա Ալեքսանյանն է։

Հարցազրույցի ընթացքում Ժաննա Ալեքսանյանի հետ զրուցել ենք Գագիկ Ծառուկյանի ձերբակալության, դրա ընթացքում ուժայինների գործողությունների, Ծառուկյանին ամեն գնով գետնին պառկեցնելու պատճառների, նրա կենդանիների նկատմամբ ցուցաբերված վերաբերմունքի, հետընտրական զարգացումների, ընդդիմադիր գործիչների ձերբակալությունների, Նիկոլ Փաշինյանի վարքագծի, իրեն չընտրած քաղաքացիներին թիրախավորելու անթույլատրելիության, միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների սպասվող զեկույցների, ինչպես նաև օրակարգային մի շարք այլ հարցերի շուրջ։

«Առյուծը քաղաքական դե՞մք է, չեմ հասկանում։ Կենդանին ի՞նչ կապ ունի քո քաղաքականության հետ, էստեղի։ Ոչ մի քաղաքականություն էլ իմ համար գոյություն չունի։ Իմ համար մարդը գոյություն ունի, կենդանին գոյություն ունի։

Եվ ինչ, փառավորվեցի՞ր։ Բա Քոչարյանի, ամբողջ օրը էդ նկարն էիք ցույց տալիս՝ վրան նստած, դուք հենց՝ «պարոն վարչապետը»։ Նա հլը որս է․ կարող ես ընդունել որսը, կարող ես չընդունել։ Ամբողջ օրը ծաղրում էիք, գրառումներ էիք անում, իսկ դու ավելի վատ վարվեցիր էդ նույն առյուծի հետ, շատ վատ՝ ավելի վատ, քան Քոչարյանը, որ հատուկ դիտավորությամբ ու վրեժխնդրությամբ ու սադիզմով, լրիվ սադիզմ, ասենք, ո՞նց կարելի է, ո՞նց պետք է դու նայես դրսի մարդկանց, որոնց համար լրիվ վայրի բան է դա էլի բացարձակապես»,- ասաց նա։

Ժաննա Ալեքսանյանի գնահատմամբ՝ Նիկոլ Փաշինյանը առյուծի նկատմամբ շատ ավելի վատ վերաբերմունք է ցուցաբերել, քան ժամանակին Ռոբերտ Քոչարյանը։

Իրավապաշտպանը նաև համոզմունք հայտնեց, որ Նիկոլ Փաշինյանն ատում է այս երկիրն ու մարդկանց։

Մանրամասները՝ հարցազրույցում․

Ամենից շատ դիտված

14:46 Բարի գալուստ, իմ ամենամեծ երջանկություն. բլոգեր Քրիստինեի առաջնեկն է լույս աշխարհ եկել
09:00 Ի՞նչ է գրավադրել Նիկոլ Փաշինյանը, որ ստացել է 44 մլն դրամ վարկ
23:47 Երկրի ղեկավարը գոհ է իմ աշխատանքից. Շիրակի մարզպետ
15:36 Պուտինը կփորձի գրավել Վրաստանն ու Հայաստանը. Սաակաշվիլի
16:27 Ոսկե կանոն ունեի՝ չընտրել դերասան տղամարդու. ինչպես է Լևոն Մկրտչյանի կինը կոտրել իր ստանդարտները հանուն սիրո
13:30 Արա Աբրահամյանն այնքան խիզախ չէ, որ ընտրի հայկական շահը
09:26 Ոչ մի փոխզիջում. Պուտինը մերժել է խաղաղության առաջարկներն ու պատրաստվում է հակամարտության նոր սրացման
16:35 Փաշինյանը սխալվում է. մայրերը ոչ թե խեղճանում, այլ գազան են դառնում, երբ ուրիշների ձեռքերը հասնում են իրենց զավակներին. Ագնեսա Խամոյանը Արեգնազ Մանուկյանի մասին
15:13 Մենք արդեն 4-րդ կուրս հասանք, մնաց 10 օր. Գոռ Հակոբյանը որդու բուժման ընթացքից նոր լուսանկար է հրապարակել
11:53 Արեգնազ Մանուկյանի կալանավորումը հերթական քաղաքական հետապնդման դրսևորումն է. Թանդիլյան