Ուղիղ եթեր
copy image url
Ներքին Միտք 1 ամիս առաջ - 22:50 14-04-2026

Իրանի՝ ամերիկյան ծովային շրջափակումն այդքան էլ արդյունավետ չէ. Վարդան Ոսկանյան

Իրանագետ Վարդան Ոսկանյանը տելեգրամյան ալիքում գրում է.

Ինչպես և ենթադրվում էր, Իրանի՝ ամերիկյան ծովային շրջափակումն այդքան էլ արդյունավետ չէ։

Չնայած ԱՄՆ-ի կողմից պաշտոնական հայտարարությանը, որ 6 նավ չի կարողացել հաղթահարել շրջափակումը, ըստ «BBC»-ի փաստերի ստուգման արդյունքների՝ տարբեր երկրների դրոշներով նավարկող և իրանական նավահանգիստների հետ կապ ունեցող 4 նավ, որոնք նաև ԱՄՆ-ի պատժամիջոցների տակ են, անցել են Հորմուզի նեղուցով։

«Ալ-Ջազիրայի» տվյալներով՝ Չինաստանին պատկանող և ԱՄՆ-ի պատժամիջոցների տակ գտնվող մեկ նավ նույնպես անցել է նեղուցով։

Այս ամենին զուգահեռ, ակտիվացել են Պակիստանի միջնորդությամբ Իրան - ԱՄՆ բանակցությունների նոր փուլի հնարավորության մասին տարբեր հայտարարությունները, բայց որևէ հստակ պայմանավորվածություն այս պահին չկա։

Ձեզ գուցե հետաքրքրի