copy image url
Արտաքին 2 ամիս առաջ - 21:17 21-03-2026

Թուրքիայի սևծովյան ափամերձ գոտում հայտնաբերվել է ամերիկյան անօդաչու ծովային սուզանավ

Թուրքիայի Օրդու քաղաքի սևծովյան ափամերձ գոտում հայտնաբերվել է ամերիկյան արտադրության AEGIR անօդաչու ծովային սուզանավ, հայտնում են թուրքական ԶԼՄ-ները։

Անօդաչուն գտել են տեղի բնակիչները, ովքեր այդ մասին հայտնել են իշխանություններին: Պարզվել է, որ դա ամերիկյան Sierra Nevada Corporation ընկերության կողմից մշակված AEGIR անօդաչու ծովային սարքն է:

Հետաքննության անցկացումից հետո ԱԾՍ-ն կոչնչացվի ափից 2 ծովային մղոն հեռավորության վրա:

Ենթադրվում է, որ անօդաչուն կարող էր օգտագործվել Ուկրաինայի կողմից Ռուսաստանի դեմ և չպարզված պատճառներով հոսանքի միջոցով դուրս է բերվել թուրքական ափ: Ավելի վաղ Թուրքիայի ափերի մոտ հայտնաբերվել էին նաև պայթուցիկով լիցքավորված նմանատիպ այլ անօդաչու ծովային սարքեր: