copy image url
Ներքին 2 ամիս առաջ - 18:07 14-04-2026

Գոհար Ղումաշյանի ձերբակալումը Նիկոլ Փաշինյանի խուճապի հերթական դրսևորումն է. Սամվել Կարապետյան

«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Ղումաշյանը ձերբակալվել է։ Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց փաստաբան Արամ Վարդևանյանը, որը ստանձնել է գործընկերոջ իրավական պաշտպանությունը։

Քիչ առաջ հայտնի դարձավ, որ Ղումաշյանին բերման են ենթարկել։

Նրա ձերբակալությանն արձագանքել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը։

Ֆեյսբուքյան իր պաշտոնական էջում կատարված գրառման մեջ Կարապետյանը սա անվանել է «Փաշինյանի խուճապի հերթական դրսևորումը»։

«Սամվել Կարապետյանից վախեցած Փաշինյանը իրավապահներ է ուղարկել՝ բերման ենթարկելու կրծքով կերակրող, բազմազավակ մորը` «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Ղումաշյանին»,- գրել է Կարապետյանը։