copy image url
Ներքին 3 ամիս առաջ - 19:48 13-04-2026

Սամվել Կարապետյանի կերպարը հանրությանը վստահություն է ներշնչում․ հոգեբան

Հոգեբան Կարինե Նալչաջյանի գնահատմամբ՝ Սամվել Կարապետյանի կերպարը հանրության մոտ կարող է համակրանք առաջացնել՝ առաջին հերթին նրա արժեհամակարգի և հայրենասիրության ընկալման շնորհիվ։

Oragir.News-ի հետ զրույցում Նալչաջյանն, անդրադառնալով Կարապետյանի առաջին քաղաքական ելույթին, նշեց, որ վերջին շրջանում հասարակության տրամադրությունների ֆոնին նման կերպարները կարող են որոշակի հույս ձևավորել։

Նրա խոսքով՝ հասարակության մեջ ձևավորված «նախկիններ-ներկաներ» հակադրությունն արդեն շատերին է հոգնեցրել, ինչն էլ դաշտ է բացել նոր կերպարների ընկալման համար։

«Կան բավականին շատ գործոններ, որոնք համակրելի են դարձնում Սամվել Կարապետյանի կերպարը։ Հասարակության մի հատվածի մոտ կա սպասում, որ նման մարդիկ կարող են փոփոխություն բերել», – նշեց նա։

Նալչաջյանի գնահատմամբ՝ Կարապետյանի շուրջ բացասական ընկալումներ ձևավորելու փորձերը լայն տարածում չեն ստացել, ինչը ևս նպաստում է նրա դրական ընկալմանը։

«Սամվել Կարապետյանի անձը, հատկապես իր բարեգործական գործունեության ֆոնին, ընկալվում է որպես հայրենիքին նվիրված կերպար։ Նա տարիներ շարունակ, առանց ցուցադրականության, մեծ աջակցություն է ցուցաբերել թե՛ Հայաստանին, թե՛ Արցախին: Այսինքն՝ նրա կերպարի մեջ կա այնպիսի արժեքային հենք, որը կարող է վստահություն ներշնչել մարդկանց, նույնիսկ եթե նա դեռ ամբողջությամբ բացահայտված քաղաքական գործիչ չէ», – հավելեց նա։

Նա նաև նկատեց, որ հայկական հասարակությունում հաճախ անձի ընկալումն ավելի ուժեղ է, քան թիմային ընկալումը, և այս պարագայում հենց Կարապետյանի անձն է դառնում կենտրոնական։

Անդրադառնալով նրա ղեկավարի կերպարին՝ Նալչաջյանը նշեց, որ թեև Կարապետյանը պետական կառավարման փորձ չունի, սակայն դա պարտադիր չի դիտարկում որպես բացասական հանգամանք։

«Ավելի լավ է ունենալ պարկեշտ, արժեքային համակարգ ունեցող մարդ, թեկուզ առանց կառավարման փորձի, քան մեծ փորձ ունեցող, բայց բացասական արդյունքներ գրանցած գործիչներ», – ասաց նա։

Միևնույն ժամանակ նա հավելեց, որ նման բացերը հնարավոր է լրացնել պրոֆեսիոնալ թիմի և խորհրդականների միջոցով։

Նալչաջյանի խոսքով՝ Կարապետյանի կերպարի առանցքում կանգնած է հայրենասիրությունը։

«Նրա կենսագրությանը նայելով՝ կարելի է տեսնել, որ հայրենիքի զարգացումն ու բարեկեցությունը նրա համար արժեք են։ Եվ սա է այն, ինչ այսօր մարդիկ փնտրում են», – եզրափակեց հոգեբանը։

Ամենից շատ դիտված

16:27 ԱՄՆ-ում 1-2 տոննա, Եվրոպայում՝ լոգիստիկ փակուղի. ինչո՞ւ է ձկան արտահանումը կախված միայն ՌԴ-ից
11:38 ԱՄՆ-ն զենք է վաճառում ՆԱՏՕ-ին, այլ ոչ թե Ուկրաինային, և ես պատկերացում չունեմ, թե ուր են դրանք գնում. Թրամփ
21:00 «Զվարթնոցը» միջազգային արժեք է, այն հուշարձանների ցանկից հանելն անընդունելի է. Անահիտ Թարխանյան
09:19 Առաջին անգամ չէ, որ Արման Բաբաջանյանը Նիկոլ Փաշինյանից անվճար տարածք է ստանում
09:35 Մեր երկրում կառավարությունը, օրենսդիրը, դատական իշխանությունը մեկ մարդ է․ Արեգա Հովսեփյան
10:43 Հայաստանից արտահանումը դեպի Եվրոպա աճել է 80%-ով․ Պապոյան
14:48 Դու իմ թագուհին ես. բրազիլացի ընտրյալի սիրո խոստովանությունը՝ Լիլիթ Բասյանին
09:43 ԱԹՍ-ների զանգվածային գրոհ՝ ՌԴ-ի վրա. Բելգորոդում հրդեհ է բռնկվել, Դոմոդեդովոն ժամանակավորապես փակվել է
20:07 Ռուսաստանում ռեկորդային թվով հուղարկավորության բյուրոներ են գրանցվել
22:38 1 օր ջուր չի լինի. հայտնի են հասցեները

Ձեզ գուցե հետաքրքրի