copy image url
Սպորտ 4 ամիս առաջ - 16:45 12-04-2026

Արթուր Ավետիսյանը՝ մարմնամարզության 2026 թ. աշխարհի գավաթի բացարձակ գավաթակիր

Հայաստանի սպորտային մարմնամարզության հավաքականի անդամ, 28-ամյա Արթուր Ավետիսյանը դարձել է 2026 թվականի օղակներ մարզագործիքի աշխարհի բացարձակ գավաթակիր։

Այս մասին հայտնում է Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիան ֆեյսբուքյան պաշտոնական էջում։

Աշխարհի գավաթի խաղարկության օղակների վարժություններում նրան հաջողվել է 6 փուլերից երեքում դառնալ ոսկե, արծաթե ու բրոնզե մեդալակիր:

Ավետիսյանը երեկ՝ ապրիլի 11-ին, բրոնզե մեդալի արժանացավ Խորվաթիայի Օսիյեկ քաղաքում, ավելի վաղ Կահիրեում արժանացել էր արծաթե մեդալի, իսկ Գերմանիայի Կոտբուս քաղաքում ոսկե մեդալ էր նվաճել։

Հավելենք, որ Արթուր Ավետիսյանը 2025 թվականի աշխարհի առաջնություններում նվաճել էր բրոնզե մեդալ Օսիյեկում և Դոհայում, ոսկե մեդալ՝ Կահիրեում։

Ամենից շատ դիտված

12:53 Ես վերադարձրի ՀՀ անձնագիրս, այլևս երբեք Հայաստան չեմ գա. Նորատ Տեր-Գրիգորյանց
21:25 Ամեն նոր պաշտոնի հետ նոր կին է ունենում. Տեր Վրթանեսը` Ալեն Սիմոնյանի մասին
13:18 Այն, ինչ Թալեաթին չհաջողվեց լիովին իրականացնել, ավարտին կհասցնի Հայաստանի կառավարությունը
13:29 Պարուհի Սոնա Եսայանն ու հումորիստ Գրիգ Գևորգյանը սպասում են իրենց առաջնեկին
17:22 Երգչուհի Լոբոդան կադրեր է հրապարակել Ալեն Սիմոնյանի հարսանեկան արարողությունից
13:38 ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետին «Հայոց պատմություն» առարկան պետք չէ. տիրադավը հրահանգել է, դեկանը՝ գրել զեկուցագիրը, ռեկտորը՝ հաստատել. 168.am
18:38 Հանդիսատեսը 30 րոպե պինդ գրկել էր ինձ. Սիրուշոյի անդրադարձը Coca-Cola Fest 2026-ի ելույթին
14:10 Հայկոյի մեղեդին, Դիլիջանի ջերմությունն ու աստղային կազմը․ էկրան է բարձրացել «Մի գդալ սեր» ֆիլմը
11:29 Չորս ամսում՝ 3-րդ դեպքը․ սա խորքային խնդրի մասին վկայող խայտառակ իրավիճակ է․ Արփինե Հովհաննիսյան
21:55 3 գյուղ` 1 տրանսպորտի հույսին․ մարդիկ ոտքի վրա ու ճզմված են հասնում տուն