copy image url
Ներքին 2 ամիս առաջ - 09:30 12-04-2026

Ինչու՞ են դեռևս հաշվառված ուրիշի բնակարանում

2024 թվականի սկզբին` 2 տարի առաջ, հայտնի դարձավ, որ Նիկոլ Փաշինյանը վաճառել է 3֊րդ մասի իր բնակարանը, սակայն առ այսօր, իբր օրինականություն քարոզող Փաշինյանները դուրս չեն գրվել փաստացի ուրիշին պատկանող բնակարանից։

Թերևս ողջամիտ բացատրություն կարող է լինել այն, որ բնակարանը վաճառվել է ձևական` եկամուտ օրինականացնելու նպատակով։

Իսկ թե ով է գնորդը, Oragir.News-ը կփորձի պարզել առաջիկայում։

Ամեն դեպքում, եթե Փաշինյանները վաղուց գրանցվել են այլ վայրերում, իսկ «գնորդը» իրականում հանդիսանում է Չեխովի 8/50 հասցեի սեփականատերը, ապա դա մեկ անգամ ևս փաստում է, թե ԱԺ ընտրությունների նախաշեմին ինչ ողբալի վիճակում են գտնվում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ցուցակները։

Նիկոլ Փաշինյանը գրանցված է Աննա Հակոբյանի մոր տանը

2024 թվականի սկզբին` 2 տարի առաջ, հայտնի դարձավ, որ Նիկոլ Փաշինյանը վաճառել է 3-րդ մասի իր բնակարանը։ Բնական է, որ նա և նրա ընտանիքի անդամները բնակարանի վաճառքից հետո պետք է գրանցված լինեին ինչ-որ հասցեում:

Oragir.News-ին հայտնի է դարձել, որ այժմ Նիկոլ Փաշինյանը, Աննա Հակոբյանն ու նրանց երեխաները գրանցված են վերոնշյալ՝ Չեխովի 8/50 հասցեում գտնվող բնակարանում:

Oragir.News-ը նաև պարզել է, որ այդ բնակարանի սեփականատերը Նիկոլ Փաշինյանի արդեն նախկին կնոջ՝ Աննա Հակոբյանի մայրն է՝ Կիմա Մկրտչյանը:



Փաստացի ստացվում է, որ Փաշինյանը գրանցված է նախկին կնոջ մոր բնակարանում:

Հ.Գ.: Թեմայի վերաբերյալ հրապարակումը խմբագրվել է վրիպակի պատճառով: