Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 5 ամիս առաջ - 20:44 11-04-2026

Միմին մեզ տանում է ման տալու. Հրաչ Մուրադյանի ընտանեկան հոլովակը և կնոջ արձագանքը

Թամարա Քալանթարյան

Լրագրող

Հայտնի հաղորդավար և պրոդյուսեր Հրաչ Մուրադյանը, ով տևական ժամանակ է՝ բնակվում է ԱՄՆ-ում, սոցիալական հարթակներում կիսվել է նոր, հուզիչ տեսանյութով: Հոլովակում հաղորդավարի ընտանեկան ժամանցն է դստեր՝ փոքրիկ Միայի հետ, որին ծնողները քնքշորեն «Միմի» են անվանում:

Տեսանյութին կից Հրաչ Մուրադյանը կատակել է. «Էսօր Միմին ինձ ու մամային տանում ա ման տալու»։

Հաղորդավարի կինը՝ Անաշեն, վերահրապարակելով հոլովակը, մակագրել է այն ամենաբնութագրիչ խոսքերով՝ «Անսահման սեր»։ Զույգի ջերմ հարաբերություններն ու դստեր հանդեպ տածած գորովանքը մշտապես հիացնում են հետևորդներին:

Նշենք, որ փոքրիկ Միան, ով լույս աշխարհ է եկել հուլիսի 23-ին, արդեն իսկ սեփական լսարանն ունի: Ծնողները վարում են նրա անհատական էջը, որտեղ պարբերաբար ներկայացնում են աղջկա առօրյան ու հետաքրքիր դրվագները:

Հրաչ Մուրադյանի կինը՝ Անաշեն, իրանահայ է և երկար տարիներ բնակվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում: Հաղորդավարը ևս ունի ԱՄՆ քաղաքացիություն, ինչը թույլ է տալիս զույգին իրենց գործունեությունն ու ընտանեկան կյանքը ծավալել օկեանոսից այն կողմ՝ չմոռանալով հայաստանյան լսարանի մասին, որն անհամբերությամբ սպասում է նրանց յուրաքանչյուր հրապարակմանը:

Ամենից շատ դիտված

22:02 Կոշիկը հագիցդ հանելու ենք՝ կախած վիճակում. Փաշինյանը՝ Լևոն Քոչարյանին
18:56 Ես իմ 2-սենյականոց բնակարանում չեմ կարող տեղավորել 150 հազար արցախցիների, բայց Դուք Ձեր կառավարական դաչաներում կարող եք տեղավորել. Հովսեփյանը՝ Փաշինյանին
13:00 Ով կվճարի Հայաստանից ռուսական բազան դուրս հանելու գինը
21:41 Եթե իրեն չհավաքի, դահլիճից 64 կոշիկ կգնա իր ուղղությամբ․ Էդուարդ Աղաջանյանը՝ Լևոն Քոչարյանին
16:47 4 զոհ, 1 վիրավոր. «Nissan Tiida»-ն Չարենցավանում բախվել է ծառերին
18:08 Նարեկ Նալբանդյանը չի կարողացել վճարել Հրազդանի ցեմենտի գործարանի գումարը
22:57 Արթիկում ընդդիմադիր թեկնածուներին փորձում են հետ պահել ընտրապայքարից․ նշվում է Տարոն Չախոյանի անունը
19:30 Ապոկալիպսիս է գալու. աղքատությունն ու մյուս չարիքները գլուխ են բարձրացնելու
22:32 Քյարքի չեմ ասել Ադրբեջանի սիրույն, Քյարքի ասելով՝ չեզոքացրել եմ հնարավոր էսկալացիայի վերջին կետը. Փաշինյան
14:30 Ռուսները Երևանում նորից միտինգ են անելու

Ձեզ գուցե հետաքրքրի