Ուղիղ եթեր
copy image url
Ներքին Ավելին 3 ամիս առաջ - 19:17 11-04-2026

Էլեն Ասատրյանի անճանաչելի տրանսֆորմացիան. քանի կիլոգրամ է նիհարել դերասանուհին

Թամարա Քալանթարյան

Լրագրող

Դերասանուհի Էլեն Ասատրյանը վերջին շրջանում դարձել է ամենաքննարկվող դեմքերից մեկը, բայց այս անգամ Էլենը ներկայացրել է իր նոր կերպարը, որտեղ ակնհայտ է զգալի քաշի կորուստը։

Էլենը չի բավարարվում ձեռքբերածով։ Նա իր հետևորդների հետ կիսվել է հստակ թվերով և նպատակներով։ Նպատակակետը 57-58 կգ քաշի հասնելն է՝ պահելով խիստ, բայց գիտակցված սննդակարգ։

Հրապարակված կադրերը փաստում են՝ Էլենը գտել է իր ներդաշնակությունը։ Նա ցույց է տալիս, որ սեփական մարմնի վրա աշխատելը ոչ թե տանջանք է, այլ սեփական անձի հանդեպ սիրո դրսևորում։ Իր նոր, սլացիկ տեսքով նա ապացուցում է, որ հետևողականությունը միշտ տալիս է սպասված արդյունքը։

«Սա պարզապես նիհարել չէ, սա նոր ինքնավստահություն է»,- գրել է նա։

Առանց հավելյալ բառերի՝ ներկայացնում ենք դերասանուհու թարմ լուսանկարները, որոնք լավագույնս փոխանցում են նրա ներկայիս տրամադրությունն ու տեսքը։